Արդարադատության նախարարությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ, որով բավարարվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի հայցը, հայտնում է նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է բավարարել Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի հայցը և անվավեր ճանաչել նրան պաշտոնից ազատելու ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանը։ Դատարանը որոշել է Ամատունի Վիրաբյանին վերականգնել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում: