Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

ԵԱՀԿ ԽՎ նախագահը դատապարտել է հարձակումը ՀՀ ԱԺ խոսնակի վրա

ԵԱՀԿ ԽՎ նախագահը դատապարտել է հարձակումը ՀՀ ԱԺ խոսնակի վրա
11.11.2020 | 14:58

ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգե Ծերեթելին հայությանը հասցեագրված հատուկ ուղերձով մեկնաբանել է ղարաբաղյան պատերազմն ավարտելու ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ համաձայնությունը:

Նա հույս է հայտնել, որ այդ փաստաթղթով կհաջողվի վերջապես դադարեցնել արյունահեղությունը: Նա ափսոսանք է հայտնել ռազմական գործողությունների ընթացքում մարդկային կորստի համար: Ծերեթելին կողմերին հորդորել է առանց ձգձգելու սկսել գերիների, ձերբակալվածների և զոհվածների աճյունների փոխանակումը: «Ճանապարհը դեպի հարատև խաղաղություն շատ հաճախ ավելի բարդ է, քան բուն պատերազմը, կոչ եմ անում բոլոր կողմերին բարի կամքով սկսել բանակցությունները, ապահովել տեղահանվածների և փախստականների անվտանգ վերադարձը, հասնել համապարփակ կարգավորման և վերջապես միասին կառուցել ապագան», - ասել է ԵԱՀԿ ԽՎ նախագահը:

Նա արձագանքել է համաձայնագրի հրապարակմանը Երևանում հաջորդած անկարգություններին և խոր մտահոգություն է հայտնել ամբոխի կողմից խորհրդարանի և կառավարության շենքերը գրավելու, Հայաստանի Աժ նախագահի նկատմամբ գործադրված բռնության կապակցությամբ: «Ես վրդովված եմ բողոքի ակցիաների որոշ մասնակիցների կողմից խոսնակ Արարատ Միրզոյանին ծեծելու փաստից: Կասկած չկա, որ դա շատ ցավալի և զգացական օր է հայ ժողովրդի համար, բայց ես կոչ եմ անում պահպանել վստահությունը դեմոկրատական ճանապարհով ընտրված իշխանության հանդեպ, քանի որ այդ իշխանությունը պետք է ղեկավարի Հայաստանը մարտահրավերներով լի այս դժվար ժամանակներում», - ասել է ԵԱՀԿ ԽՎ նախագահը:

Դիտվել է՝ 2530

Մեկնաբանություններ