Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Թուրքիայի խորհրդարանի նախագահը հայտարարել է, թե Մինսկի խմբի «ուղեղը մահացել է»

Թուրքիայի խորհրդարանի նախագահը հայտարարել է, թե Մինսկի խմբի «ուղեղը մահացել է»
20.10.2020 | 16:25

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը, Բաքվում ելույթ ունենալով Միլի մեջլիսում, ասել է, թե Մինսկի խմբում համանախագահող երկրները մինչև հիմա որևէ իրական քայլ չեն կատարել հայ-ադրբեջանական հակամարտության արդարացի կարգավորման համար:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը արդեն 30 տարի չի կարողանում գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից դուրս գալու ելքը։ Այսօր կարելի է արձանագրել Մինսկի խմբի ուղեղի մահը»․- ըստ «Անադոլու» գործակալության՝ ասել է նա։ Մուստաֆա Շենթոփը կրկնել է թուրք-ադրբեջանական դիրքորոշումը, թե հայկական ուժերը պետք է անհապաղ ու առանց նախապայմանների դուրս գան «ադրբեջանական տարածքներից», ասելով, թե «ոչ ոք իրավունք չունի ադրբեջանական հողերը մանրադրամի վերածել»։

Դիտվել է՝ 3717

Մեկնաբանություններ