Ո՞վ ես դու, ա՛յ աղջիկ, ո՞վ է քեզ թույլ տվել խոսել թեմաներից, որոնք քո խելքի բանը չեն
24.12.2019 | 00:50
«Շատ կարդացողը հասկացող կլինի»,- այս ասացվածքը ՎԱՉԱԳԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հեղինակությամբ 2-րդ դասարանի «Մայրենիից» է, որտեղ ի թիվս այլ առածների, ասացվածքների, խնդուկների կան դաստիարակչական բազում պատմություններ։ Բայց ինչպես նշեցինք՝ դրանք կարդացողի համար են, տվյալ դեպքում` սովորող աշակերտի։ Իսկ անհայտ կենսագրությամբ մեկի` բախտի բերմամբ, թե պատահմամբ խորհրդարանում հայտնված ոմն ՍՈՆԱ ՂԱԶԱՐՅԱՆԻ համար «Այբբենարանից» ու «Մայրենիի» դասագրքերից տպավորվել են միայն նկարները։ ՈՒ գրքերի մասին միայն նկարներով կարծիք կազմած այս սուբյեկտն այնպիսի՜ բառամթերքով է խոսում մի մարդու մասին, որի դասագրքերով տարիներ շարունակ սերունդներ են կրթվել, որ մնում ես ապշած։ Այստեղ են ասել՝ ո՞վ ես դու, ա՛յ աղջիկ, ո՞վ է քեզ թույլ տվել խոսել թեմաներից, որոնք քո խելքի բանը չեն։ Եթե ժամանակին միայն նկարներով չհրապուրվեիր, ջանք թափեիր ու մի քանի բան սովորեիր, առնվազն տարրական բարեկրթություն կունենայիր ու նման կերպ չէիր արտահայտվի։
Կրկին 2-րդ դասարանի «Մայրենիից» հատուկ քեզ համար, լուսանկարների սիրահար Սոնա, մեջբերումով ասեմ. «Գլխիցդ մեծ գործ ես բռնել»… Եթե մի երկու գոմիկի կամ տրանսգենդերի լուսանկարներ լինեին, անշուշտ «Այբբենարանը» դուրդ կգար, չէ՞։ Հանրահայտ Լարիսա Մինասյանի խորհրդով այլևս չէիր փորձի ցեխ շպրտել «Այբբենարանի» վրա։
Ցավով եմ արձանագրում՝ վա՜յ այն երկրին, որի պատգամավորները սոնաղազարյաններն են։
Սրա անկապ ու լպիրշ ելույթը ստիպեց համացանցում կարդալ կենսագրությունը։ Աղջիկների համեստությունն ու տղաների ուժը ժխտող 27-ամյա այս տիկինը, պարզվում է՝ մագիստրոսի կոչում է ստացել։ Բայց չգիտի՝ որքան էլ մագիստրոսի սուտ «ծածկոցը» քաշի գլխին, մագիստրոս չի դառնա։ Առավել ևս իրավունք չի ունենա ճամարտակելու այնպիսի մարդկանց մասին կամ այնպիսի թեմաներից, որ կյանքի լուրջ հետագիծ (ոչ թե Գյումրիից Երևան ընկած 120 կամ 125 կմ) ու բազային կրթություն են պահանջում։ Աղջիկ ջան, քո պարագայում ո՛չ մեկը կա, ո՛չ էլ մյուսը։ էլ ինչու՞ ես ամբիոն բարձրացել ու խայտառակում ինքդ քեզ ոչ հոդաբաշխ խոսքով։ Դու այնքան «տգետ» ես (պարոն Վաչագան Սարգսյանի՝ քեզ տրված որակումն է, որին համաձայն եմ ոչ միայն ես, այլև ֆեյսբուքյան հարյուրավոր օգտատերեր), որ ԼԳԲՏ-ահոտ «կրքոտ» ճառիցդ այդպես էլ հասկանալի չեղավ, թե ինչ ես ուզում կրթական համակարգից ու ոլորտի նվիրյալներից։ Թե՞ մտածեցիր՝ «կարծրատիպ» ու մի քանի նման ճոռոմ բառեր անվերջ կրկնելով խելացի մտքեր ես արտահայտում ու կարևոր առաջարկներ անում։ Էստեղ են ասել՝ «ողբամ զքեզ», եթե կրթություն ասելով, ընդամենը սեռափոխ առանձնյակներ ու ժողովրդի բնորոշմամբ՝ «ղզողլան» աղջիկներ ես պատկերացնում։ Նաև ուսուցիչներ, որոնք աշակերտուհիներին չեն հորդորի համեստ լինել, աշակերտներին էլ՝ առնական։
Մեր ազգային արժեքներով ու ավանդույթներով հոգին սնող ու դաստիարակող «Այբբենարանից» «դիվահարված» սույն տիկնոջը կառաջարկեի մինչ այն աղբաման նետելը բացել «Մայրենիի» դասագիրքը, որտեղ հետաքրքիր մի առաջադրանք կա՝ «Հորինիր մի պատմություն նկարի շուրջ» (հաշվի եմ առնում նկարների հանդեպ նրա անթաքույց վերաբերմունքը)։ Սոնա Ղազարյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության խորհրդարանական «հերոսապատումներն» աչքի առաջ ունենալով, հորինիր մի պատմություն, թե ինչպես սոնաղազարյաններն ու մյուս քայլարածները հայտնվեցին երկրի օրենսդիր մարմնում։ Որքան կարող ես զոռ տուր երևակայությանդ, ազատություն տուր կրքերիդ։ Հորինվածքիդ պատկերավորություն հաղորդելու նպատակով չմոռանաս նաև հիշատակել բոլոր այն գռեհիկ արտահայտությունները, որոնք այս 1 տարում հնչել են խորհրդարանի բարձր ամբիոնից։ Հետո լավ փաթեթավորիր ու՞…
Այ թե աղբամանում հայտնվելու արժանի ի՜նչ պատմություն կլինի։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ. Գ. Ես սա գրում եմ նաև որպես 2-րդ դասարանում սովորող աշակերտի մայր, որն աշխատում է և՛ «Այբբենարանի», և՛ «Մայրենիի» դասագրքերի խմբագիրների՝ ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ու ԱՐՏԱՇԵՍ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ հետ։ Ո՞նց կշահեինք, եթե սոնաղազարյանների ու նմանների փոխարեն մեր երկրի թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմինները համալրված լինեին այսպիսի կադրերով։ Ե՛վ Վաչագան Սարգսյանին, և՛ իմ ավագ գործընկերներին ընդամենը մեկ հորդոր ունեմ՝ արհամարհե՛ք բոլոր սորոսականների վայրահաչոցներն ու շարունակեք ձեր ազգանվեր գործը։ Հայ արմատներից, հայ արժեքներից բոլոր սնվողներս սիրում և գնահատում ենք ձեզ։
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ