Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքը ներառվել է աշխրհի տասը լավագույն խորհրդարանների ցանկում, որ կազմել է բրիտանական The Independent պարբերականը:
Գաղափարը Twitter-ի օգտատերերից մեկի՝ Ալան Ֆոլդսինն է եղել: Նա իր միկրոբլոգում ներկայացրել է 193 երկրների խորհրդարանների շենքերը, ինչից հետո The Independent պարբերականի աշխատակիցները որոշել են օգտատիրոջ գրառման հիման վրա կազմել 10-ը ամենագեղեցիկ խորհրդարանների ցանկը:
«Առաջին հարկի մոխրագույն աղյուսների և դեղնաոսկեգույն վերին հարկերի համադրությունը հիանալի է, շրջակայքը՝ դուրեկան: Համալսարանի տպավորություն է թողնում, ընդհանուր առմամբ, լավ աշխատանք է»- գրել է Ալանը:
The Independent-ի կազմած ցուցակում են հայտնվել նաև Հնդկաստանի, Հունգարիայի, Տրինիդադ և Տոբագոյի, Միացյալ Նահանգների, Անգոլայի, Կանադայի և այլ պետությունների պառլամենտները: