Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Պատգամավորի՝ Եռագույնի խորհուրդը չիմանալն անարգանք չէ՞ր պետական խորհրդանիշի նկատմամբ

Պատգամավորի՝ Եռագույնի խորհուրդը չիմանալն անարգանք չէ՞ր պետական խորհրդանիշի նկատմամբ
14.04.2019 | 17:40

Եթե նույնսիկ մի պահ ընդունենք, թե Նորագավիթի մաքսատան աշխատակիցն անփույթ էր վարվել Եռագույնի նկատմամբ, ապա անչափ «հուզիչ» մի դեպքի մասին չխոսելն ուղղակի հանցագործություն կլինի: Մինչ բուն ասելիքս անցնելը ևս մեկ անգամ ընդգծեմ՝ մաքսատանը դրոշը գետնին ընկած չի եղել, հենած է եղել պատին: Այն, ըստ իմ տեղեկությունների, դրսում է կախված եղել ու միջադեպից մեկ օր առաջ փոխարինվել է նորով և հայտնվել այդ սենյակում:
Գործընկերներիցս մեկը Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավորների հետ բլից-հարցազրույց էր արել: Հարցերից եկուսը վերաբերում էին դրոշին ու օրհներգին: «Իմ քայլը» խմբակցությունից հարցմանը մանսակցում էին 5 պատգամավոր: Նրանցից 3-ը տեղյակ չէին, թե ով է ՀՀ օրհներգի բառերի հեղինակը, մեկի կարծիքով էլ «Միքայլ Նալբանդյանը թարգմանել է օրհներգը»:


Եռագույնի մասին հարցին, թե ինչ են են խորհրդանշում դրոշի գույները, չկարողացավ պատասխանել մեկ պատգամավոր: Մյուսները՝ դրոշի ծիրանագույնը փոխարինել էին նարանջագույնով: Մեկ այլ պատգամավորի համար էլ «նարնջագույնը խորհրդանշում էր ծիրանագույնը»:


Եվ այժմ այս տեսանյութն ուզում եմ հրամցնել բոլոր–բոլորին, որ քարերը ձեռքներին, դատավորի թիկնոցը գցած՝ իրենց սուրբ պարտքն են համարում հարվածել մաքսատան աշխատողին: Սիրելի քննադատներ, նախևառաջ երկրի դեմքն արտացոլող պատգամավորներին նայեք, նրանց գիտելիքների նկատմամբ ուշադիր եղեք: Ո՞րն է ավելի անարգանք պետական խորհրդանիշի նակտմամբ՝ պատին հենված, փոշոտ դրոշը, թե՞ Եռագույնի խորհուրդն ու օրհներգի հեղինակին չճանաչող իշխանական պատգամավորը: Հուսով եմ՝ արդար կգտնվեք ինքերդ ձեր նկատմամբ ու վարչապետին կհորդորեք, կստիպեք իր իսկ թիմակիցներին մանդատը վայր դնելու առնչությամբ մուննաթախռն ու նվաստացուցիչ մի ելույթ էլ ԱԺ ամբիոնից ունենալ:



Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3563

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ