Այս իշխանությունը քանդելու, ավերելու հատուկ մոլուցք ունի։ Այն, ինչ կապված է նախկինների հետ, նորերի թշնամին է։ Փոփոխություններ անհրաժեշտ են ու պարտադիր, բայց խելամտության սահմաններում։
Այս շաբաթ խորհրդարանի արտահերթ նիստի օրակարգը կրկին հագեցած չէր, գրեթե քննարկում չպահանջող երկու հարց մեկ ժամում ու տասը րոպեում հորով-մորով արեցին ու գնացին։ Առավել հետաքրքիր էր ոչ օրենսդրական քննարկումների հարթակը։
Իշխանությունը քաղաքական օրակարգը, այսպես ասած, զբաղեցնող նոր թեմա դրեց շրջանառության մեջ։ Այս շաբաթ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ քաղաքական ուժերին հրավիրում է միասնական ջանքերով ընտրական բարեփոխումներ մշակելու։
Հայաստանի բուհերի ուսանողներն այսուհետև ուսման վարձը կարող են վճարել ամսական կտրվածքով: Աժ-ն ամբողջությամբ ընդունեց «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:
Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի ներկայացման գործընթացը յուրահատուկ կատալիզատոր հանդիսացավ Հայաստանում ներքաղաքական բուռն ու սուր պրոցեսների մեկնարկի համար։ Եվ այս փուլը որոշ վերլուծաբաններ անվանում են կոմպրոմատների ժամանակաշրջան։
Խորհրդարանական մեծամասնությունը փորձում է ավանդույթ դարձնել տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ փակ հանդիպումները ԱԺ-ում։ Խորհրդարանական կառավարման համակարգում սա նորմալ է, բայց ողջ հարցն այն է, թե այդ քննարկումներից հետո ինչ է շահելու հանրությունը։
Գազի և էլեկտրաէներգիայի հունվարի վճարների ահռելի չափի վերաբերյալ դժգոհություններով Ֆեյսբուքը հեղեղված է, մինչդեռ պատկան մարմինները գրավոր դիմումներ են պահանջում խնդրի պատճառները պարզելու համար: Բողոքում են նաև Աժ պատգամավորներ:
Երեկ խորհրդարանական ճեպազրույցներում շարունակվեց ՔՊ-ԼՀԿ մենամարտը: Ամեն ինչ կարող էր այլ լինել, եթե ճեպազրույցներում քաղաքական ուժերը ներկայանային ոչ թե մեծից փոքրը, այլ` փոքրից մեծը սկզբունքով: Այդ դեպքում ԼՀԿ-ն գուցե հեռակա պատասխաներ ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի տարակուսելի հայտարարություններին:
Մինչ տարածվեց տեղեկատվություն այն մասին, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը...