17.06.2020|
19:52
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով արցախյան հիմնախնդրին և Ադրբեջանի հռետորաբանությանը, վերահաստատեց իր նախկին մոտեցումը, թե լուծումը պիտի ընդունելի լինի Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին, իսկ վերջինիս ռազմատենչ հայտարարության նպատակն էլ, ըստ նրա, այն է, որ Արցախն ու Հայաստանը կարգավորման ողջ պրոցեսն ընկալեն «վախերի պրիզմայով»։