Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների, և այդ դեպքում այն կբերի հաջողության։ Եթե մոտիվացված-ոգեշնչված հասարակությունը չհասկանա, թե ինքը ինչ է պահանջում, սպասված լայն համախմբումը չի կայանա, քանի որ շատ-շատերն այս պահին չեն հասկանում առաջ քաշված պահանջները...
Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ բացառապես այն դեպքում, եթե բերվի քաղաքական դաշտ։
Մեզանում լայն տարածում գտած հակակուսակցական խոսույթը վկայում է մեր քաղաքական մշակույթի ու քաղաքական գիտակցության չափազանց ցածր մակարդակում գտնվելու մասին...
Շատ կարճ՝ հատկապես լրագրողներին:
Տավուշի 4 գյուղերի գյուղապետերից փորձեք իմանալ, թե նախ՝ Մհեր Գրիգորյանի, ապա Փաշինյանի հետ հանդիպմանը ինչ են խոսել, ինչ տոնայնությամբ, ինչ վերաբերմունքով, ինչ է պահանջել համայնքային ղեկավարներից նիկոլոսը, ինչով է սպառնացել, ինչ է ասել հետագա հանձնումների մասով...
Երևանի կենտրոնի ռեստորաններում ու սրճարաններում երեկոները ազատ տեղ չկա, կյանքն են վայելում; Համացանցում տավուշցիներին կոչ են անում ադրբեջանցիներին չհանձնել Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին և դրա հարակից տարածքները...
Նիկոլական քարոզչականը, ոտուձեռ ընկած, տարբեր արհեստական օրակարգերի տիրաժավորմամբ փորձում է հնարավոր բոլոր տարբերակներով պառակտել առանց այդ էլ բևեռացված ու քանիցս խաբված հասարակությանը...
Ամենօրյա ռեժիմով բողոքում եք, որ մեկը չկա մարդկանց համախմբում կազմակերպի, ապստամբություն բարձրացնի, բայց որևէ քայլ չեք ուզում անել։
Տավուշի գյուղերի հայրենապաշտ Հայությունը ոտքի է կանգնել, ապստամբում է, ու՞ր եք, ինչու՞ չեք միանում ապստամբներին` գործի՞ եք, քեֆի՞ եք, թե՞ հեռու է...
«Իրական Հայաստանի» մասին Նիկոլի վերջին թեզերի գեներացիայից հետո, բավական հաճախ եմ մտածում, թե իրականում ի՞նչ է «իրական Հայաստանը», զուտ տերմի՞ն, որը հերթական անգամ մոգոնվել է Նիկոլի կողմից, թե՞ հայությանը զուգահեռ գոյություն ունեցող մի մատերիա...
Իշխանությունը մի բան է որը, ուզես, թե չուզես, ջղաձգվես, թե չէ, սուտը դարձնես ինստիտուցիոնալ, թե չէ, ռեպրեսիան հասցնես բարձրակետի, թե չէ, լեգիտիմություն քերես ամենաանբարո ձևերով, թէ չէ, միևնույն է կորցնելու ես...