Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Ասում են...

Ասում են...
27.03.2009 | 00:00

...թե քաղաքական շրջանակներում լուրեր են շրջանառվում, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ է ունեցել Երևանի համայնքների ղեկավարների և քաղաքի տարբեր շրջաններում հեղինակություն ունեցող անձանց հետ` քաղաքային ընտրություններում նրանց դիրքորոշումները ճշտելու համար։ Կան խոսակցություններ, որ Էրեբունի համայնքի փաստացի ղեկավար հանդիսացող Մհեր Սեդրակյանը հրաժարվել է համագործակցությունից և հայտարարել, թե իր նկատմամբ հետապնդումներից հետո ինքը երդվել է, որ այլևս երբեք ներկա իշխանության հետ չի համագործակցելու, հատկապես ընտրությունների պարագայում։ Սակայն, իբրև իր կոշտ դիրքորոշումը մեղմելու հնարավոր տարբերակ, Սեդրակյանն առաջարկել է իրեն նշանակել հանրապետության մաքսային ծառայության պետի պաշտոնում։

Դիտվել է՝ 2673

Մեկնաբանություններ