ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Եթե չեմ կարող, ուրեմն պարտավոր եմ»

«Եթե չեմ կարող, ուրեմն պարտավոր եմ»
28.03.2024 | 20:00

Մենք ցանկանում ենք հաջողությունների հասնելու համար ընտրել նվազագույն դիմադրություն ենթադրող ճանապարհը: Բայց այդպես չի լինում: Այն տեսակը, որ գերադասում է իր առջև դրված խնդիրների համար ծախսել ուժերի 50%-ը, կարող է ունենալ միայն որոշակի տակտիկական հաջողություններ: ՈՒժերի110% գործադրման դեպքում է, որ կարելի է ունենալ ռազմավարական նշանակության հաղթանակներ:

Հաղթանակի ձգտող անձինք պատրաստ են իրենց վրա լրացուցիչ, բավական ծանր բեռ վերցնել և կրել պատասխանատվություն:

Հ.Գ. Հաղթանակ ունենալու միակ բանաձևը. «Եթե չեմ կարող, ուրեմն պարտավոր եմ»:

Գրիգոր Գրիգորյան

Դիտվել է՝ 1188

Մեկնաբանություններ