ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վճռական մենակի տրամաբանությամբ

Վճռական մենակի տրամաբանությամբ
28.03.2024 | 12:11

Նրանք, ովքեր այսօր ձևանում են որպես Հայաստանի բարեկամներ, անկասկած միայն սեփական շահերը սպասարկելու համար են անում, իսկ երբ այդ շահերը չլինեն, Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագիրը որևէ մեկին հետաքրքիր չի լինի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Բայց Հայաստանը և հայ ժողովուրդը կարող են ունենալ իսկական դաշնակիցներ` փոխադարձ շահերի ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված, երբ Հայաստանը և հայ ժողովուրդը ցույց կտան, որ դիմադրելու են ու թքած ունեն, թե ովքեր են իրենց թշնամիները։ Երբ այդ պայքարը կլինի վճռական մենակի տրամաբանությամբ։

Օրինակներից լավագույնը Իրանն է։ Երկիր, որը միայնակ կանգնեց աշխարհի հզորների առաջ ու չընկրկեց, Սիրիան, որը չհաշտվեց իր համար որոշված ճակատագրի հետ ու դիմադրեց։ Այսօր երկուսն էլ ունեն դաշնակիցներ:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 803

Մեկնաբանություններ