38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Լուրեր

Լուրեր
17.06.2008 | 00:00

Վազգեն Մանուկյանը հրավեր չի ստացել

Հունիսի 14-ին Սերժ Սարգսյանը Հանրային խորհուրդ ստեղծելու հրամանագիր ստորագրեց: Հիշեցնենք, որ այն ունենալու է խորհրդակցական մարմնի կարգավիճակ: Ձևավորվել է նաև ՀԽ-ի կազմավորման աշխատանքները համակարգող հանձնախումբ, որը եռամսյա ժամկետում պետք է ապահովի ընդդիմության և իշխանության մաս կազմող ուժերի մասնակցությունն այդ աշխատանքներին: ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է վերաբերվում նման կառույցի ստեղծմանը: «Չեմ կարող ասել՝ դա լա՞վ բան է, թե՞ ոչ, և, ընդհանրապես, գոյություն չունեցող մարմնի մասին խոսելն իմ կողմից անիմաստ է»,- ասաց պարոն Մանուկյանը՝ հավելելով, որ ՀԽ-ի աշխատանքներին մասնակցելու հրավեր ինքը չի ստացել։

Այս փաստն առավել քան տարօրինակ է, քանզի ենթադրվում էր, որ եթե արմատական ընդդիմությունը գոնե մեկ ներկայացուցչով ներգրավված չէ ՀԽ-ում, ապա հասարակության համակրանքը վայելող թեկուզ մեկ ծանրակշիռ ընդդիմադիր գործիչ պետք է որ հրավիրված լիներ։

Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ


Խփել են տասնոցին

«Իրավունք de facto»¬ն իր նախորդ համարներից մեկում տեղեկատվություն էր զետեղել արմատականների PR նորամուծության մասին, նշելով, որ վերջիններիս նախաձեռնությամբ Երևանով մեկ սփռված տարադրամի փոխանակման կետերում շրջանառվում է հայկական թղթադրամների բավականին պատկառելի մի չափաբաժին, որոնց վրա «Կհանդիպենք հունիսի 20¬ին՝ Ազատության հրապարակում» ձեռագիր ծանուցում կա։

Դատելով Կենտրոնական բանկի օպերատիվ արձագանքից, կարելի է վստահաբար արձանագրել, որ ընդդիմությունն այս PR ակցիայով խփել է ուղիղ տասնոցին։ Փաստորեն, ԿԲ¬ն, բանուգործ թողած, նստել հայտարարություն է գրել, ինչն արդեն հայտնվել է մամուլում։ Ահավասիկ և հայտարարության տեքստը. «Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ շրջանառության մեջ են գտնվում մեծ թվով հայկական դրամանիշեր, որոնց վրա ձեռագիր տարբեր մակագրություններ կան։ ԿԲ¬ն հիշեցնում է, որ երկրի օրենսդրության համաձայն, բազմաթիվ մակագրություններով դրամանիշերը համարվում են վճարման համար ոչ պիտանի, իսկ իրավաբանական ու ֆիզիկական անձինք պարտավորված չեն դրանք ընդունել որպես վճարամիջոց»։

Տվյալ պարագայում պարտավոր են, թե ոչ, դա դեռ հայտնի չէ, բայց որ Կենտրոնական բանկն է խճճվում քաղաքականության մեջ, ինչը, երկրի օրենսդրության համաձայն, խստիվ արգելվում է, սա արդեն, ինքներդ եք հասկանում, «բժշկական փաստ է»։

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ


Ընդդիմության աշխատաոճը ՀՅԴ-ի սրտով է

Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը դիտարկելով որպես «հավելյալ օգուտ»՝ ընթացող նախաքննության համատեքստում, ինչն անկասկած մեծացնելու է հսկողությունը, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը մարտիմեկյան իրադարձությունների լիարժեք բացահայտման գործում կարևորեց նաև քաղաքական կամքի առկայությունը, որպեսզի «շղարշը, ծածկոցը զգուշորեն վերցվի այս վերքի վրայից` առանց այն վնասելու»: Ի դեպ, ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում ՀՅԴ-ից ներկայացված կլինեն Արտաշես Շահբազյանը և Արծվիկ Մինասյանը:

Խոսելով Հանրային խորհրդի մասին` պատգամավորը վստահեցրեց, որ այն լավ գաղափար է: Հանրային խորհուրդը լակմուսի թուղթ որակելով` Շահբազյանը հավելեց. «Այն չի գալիս փոխարինելու ԱԺ-ին, այլ կարող է լինել կարևոր օղակ, միջնորդ հասարակության և իշխանության միջև»: Ամենահետաքրքիրն այն էր, որ ի պատասխան լրագրողի այն հարցին, թե մարտի 1-ից հետո ընդդիմության ո՞ր քայլերին է համաձայն ՀՅԴ¬ն, նա ընդգծեց. «Չեմ կարող այնպիսի քայլ ասել, որին համաձայն չեմ: Ընդդիմությունն իր գործողությունների տրամաբանությամբ աշխատում է: Մարտի 1-ից հետո ես չեմ կարող մատնացույց անել մի դեպք, երբ ընդդիմությունը սխալ ընթացքի մեջ է եղել»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ


Գլոբալ վերաձևում

ՀՀ նոր վարչախմբի արևմտյան հովանավորների գործնական առաջարկով նախագահական նստավայրում մշակվում է քաղաքական և տնտեսական վերնախավն արմատապես վերաձևելու գլոբալ ծրագիր։ Հիմնական նպատակը բիզնես-էլիտան ազատ մտածող, պատշաճ կրթություն ստացած գործարարներով համալրելն է, որոնք բավարարում են ինչպես հայրենական, այնպես էլ համաշխարհային տնտեսության զարգացման պահանջները։

Ասում են՝ ծրագրի պահանջներից ելնելով, առանձին օլիգարխների, այդ թվում Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից, արդեն իսկ տեղյակ է պահվել, որ նրանք այսուհետ բիզնես-վերնախավի ազդեցիկ դեմքեր չեն համարվելու, և գործարար դաշտում նրանց համար սահմանվելու են մեկնարկային այնպիսի պայմաններ, ինչ՝ մյուսների։ Այս հանգամանքը լուրջ բացասական արձագանք է գտել այնպիսի էլիտար գործարարների շրջանում, ինչպիսիք, դիցուք, Գագիկ Ծառուկյանն ու Ռուբեն Հայրապետյանն են, ովքեր մինչ այժմ լիահույս էին, թե պահպանելու են իրենց առաջատար դիրքերը բուրգի վերնամասում։

Լ.Մ.

Դիտվել է՝ 5639

Մեկնաբանություններ