38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Գայանե ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ. Մի՞թե դժվար է ընտրական ֆարսին գոնե մեկ անգամ չմասնակցել

Գայանե ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ. Մի՞թե դժվար է ընտրական ֆարսին գոնե մեկ անգամ չմասնակցել
21.04.2013 | 12:11

Ամեն անգամ, համապետական (նախագահական) ընտրությունից հետո ընդդիմությունը հայտարարում է, որ ռեժիմը լծակները չի թուլացնում ու կատաղի համառությամբ թույլ չի տալիս, որ Հայաստանում ընտրական գործընթաց լինի: ՈՒ հայտարարում է, ի դեմս իր առաջնորդների եւ հեղինակավոր դեմքերի, որ երկրում ընտրություն, որպես այդպիսին, ՉԻ ԿԱ՜ՅԱ՜ՆՈՒՄ:
Եվ ամեն անգամ, երեկվա համոզմունքներն ու հայտարարությունները մոռացած, նույն եռանդով լծվում է հաջորդ ընտրությունների մասնակցությանը: Արդեն խնդալու էլ չի... Մի անհեթեթ փակ շրջան է ձևավորել ինքն իր համար հայրենի ընդդիմությունը և չի ուզում ճեղքել այն: Խրվել է նույն դասական ճահճի մեջ, անունը դրել պայքար ու ռազմավարություն և, ոչ պակաս ռեժիմային մեթոդներով, պարտադրում է այն բոլորին անխտիր, որպես միակ ու ճշմարիտ ուղի: Ես չեմ հասկանում, եթե իրոք ցանկություն ու նպատակ կա ռեժիմ կազմաքանդելու և կամ հանրությանը պատուհասած հուսահատությունը ճեղքելու ու ընտրական գործընթաց գործի գցելու, մի՞թե դժվար է հրաժարվել և ընտրական ֆարսին գոնե մեկ անգամ չմասնակցել, հանուն բազմազանության գոնե, այլընտրանքային տարբերակ փորձարկելու համար գոնե, չի՞ կարելի ՏԻՄ որևէ ընտրություն բոյկոտել: Չէ՞ որ դա էլ պայքարի ձև է, մեթոդ, ու ընտրական գործընթացների մասնակցելուց և անհեթեթ քարոզարշավ կազմակերպելուց ոչ պակաս ջանք ու կազմակերպվածություն է պահանջում: Բայց չէ, երեկվա վճռականությունն ու ճառերը մոռացած, միշտ նույն ոգով մասնակցում ենք, մի քանի տեղ պոկում, մի քանի հոգու համար մի քանի տարով աշխատատեղ ապահովում ու անունը դնում վերամբարձ՝ ՊԱՅՔԱՐ: Ըստ իրական արդյունքների՝ հանուն ինչի՞, ո՞վ կասի:

Դիտվել է՝ 3606

Մեկնաբանություններ