ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Դե, ծափ տվեք, արա՛

Դե, ծափ տվեք, արա՛
21.09.2024 | 08:52

Սովորաբար, եթե դրամաշնորհ է հատկացվում, ապա նշվում է հատկացման համար հիմք հանդիսացած ծրագիրը և դրա նպատակը:

Բոլորն են այդպես վարվում:

ԵՊՀ-ն այլևս բացառություն է:

Մինչև այս տարվա սեպտեմբերի 15-ը բացառություն չէր, այժմ` բացառություն է:

Այս տարվա սեպտեմբերի 15-ից ԵՊՀ-ն ներքին գիտակրթական դրամաշնորհներ է հատկացնում առանց ծրագիրը և դրա նպատակը նշելու:

Այսօրինակ «աննպատակ» «ծրագրերին» ԵՊՀ-ն հատկացրել է շուրջ

450 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Դե, ծափ տվեք, արա:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1603

Մեկնաբանություններ