ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Սեպտեմբերի մեկին Հայաստանի գիտությունը, կրթական համակարգը ստացան հերթական նվերը Գեբելսից

Սեպտեմբերի մեկին Հայաստանի գիտությունը, կրթական համակարգը ստացան հերթական նվերը Գեբելսից
04.09.2024 | 17:18

Հարգելի ընթերցող, դու սխալ չես կարդացել, չես շփոթվել։ Այո, հայկական համալսարաններում դասավանդման իրավունքից զրկվել են այնպիսի հայրենասեր քաղաքացիներ և կրթական գործի բարձրարժեք մասնագետներ , ինչպիսիք են հարգարժան Abraham Gasparyan-ը և

Մենուա Սողոմոնյան-ը:

Բայց հեռավոր 1945 թվականին սատկած գեբելսը ինչ կապ ունի մեր համալսարանների հետ և միգուցե վերը հիշատակված հարգարժան դասախոսները իրենց մասնագիտական և քաղաքացիական, մարդկային որակներով իսկապես չէին համապատասխանում դասախոսական աշխատանքի պահանջների՞ն:

Այո, չկա Գեբելսը, ով իր պաշտոնավարման վերջին ժամերին կայսերական բունկերում ինքնասպան եղավ կնոջ հետ, որն արդեն իսկ հասցրել էր թունավորել սեփական վեց երեխաներին, բայց կա գեբելսիզմ, պաշտոնավարման կույր ֆանատիզմով գաղափարական հակառակորդներին նույնիսկ մահվան դատապարտելու մոլուցքով լցված:

Գեբելսը հայտնի էր ոչ միայն ցինիկ, կեղծ քարոզչությամբ, այլև գրքերի այրման մասսայական խարույկների փաստով։

Խարույկների մեջ կրակի բաժին դարձան գերմանական մտածողների, փիլիսոփաների գործերը, որոնք որևէ կերպ խարխլում էին նացիոնալ սոցիալիզմի և ֆյուրերիզմի հիմքերը։

Զարմանալի թող չթվա, բայց Հայաստանում իրապես գործում է ասիական ֆյուրերիզմ, երբ իշխանության հասած անձը իր ձեռքում է կենտրոնացնում ողջ գործադիր, օրենսդիր, դատական իշխանական ճյուղերը և այդ ամենն արտաքուստ իբր թե ժողովրդավարական երկրում քողարկելու համար հրապարակ է նետվում սրիկաների գեբելսիզմը, որի հիմնական գործը ֆյուրերիզմի դեմ պայքարող խիզախների մեկուսացումն է կամ ֆիզիկական ոչնչացումը։

Այս իմաստով բավարար չարագուշակ են Աբրահամ Գասպարյանի գլխի վնասվածքները հուլիսի 12-ին տեղի ունեցած ոստիկանական ծեծուջարդի օրը, երբ հարգարժան լրագրողը միայն հրաշքով կենդանի մնաց գլխին հասցված ահասարսուռ վնասվածքներից հետո։

Որպեսզի իմ խոսքը հերթական օդային ապտակ չդառնա ՔՊ գեբելսիկների համար, առաջարկում եմ հարգարժան դասախոսներին հեռացրած բուհերի ղեկավարներից պահանջել ներկայացնելու առնվազն մի քանի դասախոսի անուն, որոնք յուրօրինակ մրցույթի մեջ կմտնեն հեռացված անձանց հետ օնլայն ռեժիմով գիտությունների ակադեմիայի նախագահության առջև։

Վերջապես հանրությունը պետք է իմանա, թե ով է հայկական գեբելսը, պետք է կտրվեն գիտությունը նենգողների ձեռքերը և պետք է իմանա, թե ինչու են առաջին հերթին հեռացվում Ադրբեջանի իրական գաղափարական թշնամիներ և հայրենասեր դասախոսները։

Որպես վերջաբան։

645 թվականին արաբական երկու բանակ Կերբելա քաղաքի մոտ ճակատամարտից առաջ համաձայնում են, որ առավել ճիշտ կլինի կրոնական երկու մտածողների խոսքային գաղափարական մրցույթը, քան տասնյակ հազարավոր ռազմիկների բախումը։ Զրույցի վերջում հակամարտող կողմերից մեկի իմամը ընդունում է իր սխալը և առանց ճակատամարտի կողմերից մեկն ընդունում է իր պարտությունը։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 2184

Մեկնաբանություններ