Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Մայիսի 18
«Ինձ նայեք երկրի ծայրերից, և պիտի գտնեք ձեր փրկությունը» (Ես. Խե. 22):
Փրկությունը չի տրվում մարդուն իր արժանիքների համար: Փրկության խոստումը տրված է բոլոր նրանց, ովքեր դարձել ու Ինձ են նայում:
Ամեն մարդ ունի այդ անելու իրավունքը: Մեկ անգամ նայելը բավական է: Փրկությունը հաջորդում է դրան:
Նայի՛ր և կփրկվես վհատությունից:
Նայի՛ր և կփրկվես մտահոգություններից:
Նայի՛ր և կփրկվես մտմտուքներից:
Նայի՛ր և ահա, քո էությունը կհամակվի մի խաղաղությամբ, որ վեր է ամեն մի ըմբռնումից: Ներս կհոսի նոր` կենսական մի ուժ, կգա իրոք հրաշալի ուրախությունը:
Նայի՛ր, անդադար նայի՛ր:
Կասկածները շուտով կփարատվեն, կգա ուրախությունը, և հույսը կհաղթանակի:
Եվ քոնը կլինի կյանքը, կենդանացնող կյանքը: