ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Էդվարդ Միլիտոնյան, դուք ո՞ր երկրից եք, վա՜ա՜ա՜ա՜փշե...

Էդվարդ Միլիտոնյան, դուք ո՞ր երկրից եք, վա՜ա՜ա՜ա՜փշե...
13.05.2024 | 15:08

Ասում է.

«Մի բան ասեմ, մեր սրբազանը իմանա, որ մեր Գրողների միությունը վերջերս արեց իր համաժողովը, կապված և՛ շենքերի, և՛ ընդհանրապես մեր գոյության հետ, և բոլորը միաձայն հաստատեցին սեփականության իրավունքի պահպանումը, բոլորով...»:

Արա, ի՜նչ ամոթ, ի՜նչ խայտառակություն, արա:

Գրող, ստեղծագործող լինել, ամենից առաջ նշանակում է ունենալ ԽԻ՛ՂՃ: Արա, էս վիճակում դուք ժողով եք անում մենակ ձեր շենքի համա՞ր: Երկի՛րդ են կտոր-կտոր անում, ժողովրդիդ, ընթերցողիդ են հայրենազրկում, կոտորածի ու թշնամու հոշոտմանը մատնում, հայ մարդկանց են նիկոլթրքամենթերը բզկտում, արա, դու շենքի մասին ես մտածո՞ւմ:

Է՞դ ա ձեր փորացավը, արա՜:

Արցախը հանձնեցին, ձեններդ չլսվեց, հազարավոր լուսավոր տղերքի պայմանավորված պատերազմով կոտորածի մատնեցին, ձեններդ չլսվեց:

ՈՒ դուք Հայաստանի գրողների միությու՞ն եք, միության նախագա՞հ:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1088

Մեկնաբանություններ