Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Մի կտոր իմ Երևանից

Մի կտոր իմ Երևանից
30.06.2024 | 20:22

Զբոսնում էի ծննդավայրովս, փնտրում էի ծանոթ մարդկանց, ծանոթ տները։

Մարդկանց չգտա։

Բոլորն ուրիշներ էին, որտեղ էլ հարազատ-ծանոթներս էին ապրում, այդ տներում վաղուց իրենք չեն ապրում ․․․ երկրում էլ չեն ապրում:

Շատերն արդեն այս աշխարհում էլ չեն ապրում:

Բայց մի քանի հին տներ գտա, որ մեր հին թաղն էին հիշեցնում. փոքրիկ, 3/3 5/5 մետրի վրա տանիքի վրա ապրող Կառլսոնի ճստլիկ տնակին նմանվող պոնչիկանոցի հետևի տները։

Այստեղ դեռ մեր ծանոթներից երկուսն ապրում էին։

Մեկը` Մարիիս դպրոցի ուսուցիչը, մյուսը` դասարանի տղան։ Բայց միան ուսուցչուհուն տեսանք, էլ ո՛չ մի երևանցի չհանդիպեց։

Շատ անսովոր է դարձել, բայց այս անգամվա զբոսանքը իմ ջղայնությունը, որ Երևանն այնպես են կառուցապատել, ապրելու հարմար չի, կեղտոտ, փոշոտ օդով, մարեց։

Ես հասկացա, որ ինչ տեսք էլ չունենա մարդու ծննդավայրը, այն մեկ է սիրելի է մնալու։

ՈՒ ես սիրելով այդպես ամեն շենք, ամեն պատուհան, պատշգամբ, քարի նախշը նայում էի, քամին դեմքիս զգում ու վայելում պահը, որտեղ կաինք մենք ու Երևանի հազարամյակների պատմությունը։

Ես էս քաղաքի ամենահին գետնանցումներն էի հիշում, մեր զանգուն, ձորը ․․․

Մեր թաղն ամենահին բնակավայրերից է ու ես մեր թաղի թթի ծառերն էի փնտրում, «սադի թատրոնը», ջրահարսերով ֆանտանը, մեր բռնած ձուկն ու խեղգետինը, կրակի վրա խորոված կուկուռուզը, Շիրազի հետ պապիկիս զրույցները;

- Պապի, ու՞ր ես գնում:

- Քաղաք:

- Պապ, բա մենք քաղաքում չենք ապրու՞մ․․․

- Տա, մեզ յառլիկ բերե՞լ ես, ճամբար սարքենք:

- Հա, բերել եմ, բոլորիդ կհերիքի:

Մեկ էլ էս էր գալիս հիշողությանս, որ տատիկս Երևանի պահածոների գործարանում աշխատելիս, գիշերային հերթափոխից գալիս էր, մենք էլ հարցնում էինք, թե բանկեքի վրայի պիտակներից բերե՞լ է։

Սիրո քաղաք էր ինձ համար Երևանն ու էս նկարներում փնտրում էի այն մանկական, բայց հասուն քաղաքիս սերը։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5468

Մեկնաբանություններ