Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Միջազգային տեղեկատվական հոսքերում Շարժումը հատուկ բլոկավորվում է

Միջազգային տեղեկատվական հոսքերում Շարժումը հատուկ բլոկավորվում է
15.05.2024 | 18:46

Քաթարի միջազգային տնտեսական ֆորումի մասնակիցները շատ լավ տեղյակ են Վրաստանում անցկացվող բողոքի ցույցերից ու գրեթե ոչինչ չգիտեն Հայաստանում ծավալված ժողովրդական լայն ընդվզման մասին։

Միջազգային տեղեկատվական հոսքերում Շարժումը հատուկ բլոկավորվում է։

Դրանում հատկապես համոզվեցի գագաթնաժողովին մասնակցող որոշ անդրազգային կառույցների, նաև գագաթնաժողովի կազմակերպիչ Bloomberg գործակալության ներկայացուցիչների հետ զրույցի ժամանակ։

Բարդ չէ կռահել, որ դրանում մեծ է նաև Բաքվի դերը, որի պրոպագանդիստական մեքենան շարունակում է ներկայացնել շարժումը որպես բացառապես պրոկրեմլյան։

Այժմ անհրաժեշտ է աշխատանք տանել նաև միջազգային մեդիաներում` ապահովելով դրանցում Շարժման մասին հնարավորինս օբյեկտիվ ու ամբողջական տեղեկության տրամադրում։ Այս ճակատում ճիշտ աշխատանքից է նաև կախված լինելու Շարժման հետագա ընթացքը։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 1863

Մեկնաբանություններ