Հյուսիսային Կորեան դժգոհություն է հայտնել Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի վերջին համատեղ զորավարժությունների առիթով: «Ներկայիս իրավիճակը, երբ Միացյալ Նահանգները շարունակում է «զսպման» քողի տակ ինքնիշխան պետության դեմ միջուկային զենք կիրառելու փորձերը, ընդգծում է այն անհրաժեշտությունը, որ ԿԺԴՀ-ն օժտված լինի ավելի ռազմավարական և մահաբեր միջուկային զսպման միջոցներով, որոնք կարող են հուսալիորեն պաշտպանել նրա ինքնիշխանությունն ու անվտանգությունը »,- ասվում է ԿԺԴՀ ԱԳՆ հայտարարության մեջ։               
 

Հայաստանի ներքին անվտանգությունը վտանգված է

Հայաստանի ներքին անվտանգությունը վտանգված է
02.11.2023 | 13:37

Ադրբեջանը ֆիլմ է նկարել, որտեղ երևում են նկարահանումներ Երևանում՝ Կոնդի թաղամասում։

Սա Հայաստանի Հատուկ ծառայությունների չգոյության իրական ապացույց է։

Իսկ հնարավո՞ր է նույնը կատարել Բաքվում։

Պատասխանը հստակ է` ո՛չ։

Կարծում եմ՝ հիշում եք՝ ինչպես գտան ռուս աղջկան, ով փորձել էր նկարահանել Բաքվում։

Հայաստանի ներքին անվտանգությունն իր հերթին վտանգված է:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2073

Մեկնաբանություններ