ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

«Չարի վերջից» դեպի «Մկների ժողով»

«Չարի վերջից» դեպի «Մկների ժողով»
31.10.2023 | 13:15

Հայոց պատմական հողերի թշնամուն հանձնումը, հանուն լավ ապրելու, շատերն իրավացիորեն համեմատում են Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» ստեղծագործության հետ։ Արցախը տվեցինք, որ լավ ապրենք, անկլավները կտանք է՛լ ավելի լավ ապրելու համար, հետո՝ Սյունիքը ու երջանիկ կապրենք։ Բացի այն, որ հայ ժողովուրդը փոքրիկ, դժբախտ կկվի պես անբարոյական արարած է, ցավոք, չգտնվեց իմաստուն ագռավը, որ նրան, թեկուզ ուշացումով, խելքի բերեր։

Իսկ այն, ինչ կատարվում է այսօր, ինձ արդեն հիշեցնում է Խնկո Ապոր «Մկների ժողովը» ստեղծագործությունը։ Տարբեր լրատվամիջոցներով խոսում են մեր ահավոր վիճակի մասին, քննարկում սպասվող արհավիրքները, խելոք դեմքերով բացատրում, թե իրավիճակից դուրս գալու համար ինչեր է պետք անել։ Բայց ոչ միայն մահաբեր կատվին սպանող, այլև, ինչպես առակում, նույնիսկ զանգ կախող չկա։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 2301

Մեկնաբանություններ