Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դեյուրե կդադարի գոյություն ունենալ

Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դեյուրե կդադարի գոյություն ունենալ
28.09.2023 | 11:33

Վերջին օրերի դժոխքի, խայտառակության ու դրա ֆոնին քաղաքական դաշտի իմպոտենտության տրամաբանական հետևանքը: Սրանով վերջնականորեն ավարտվում է նաև Հայաստանի երրորդ հանրապետության փիլիսոփայական գոյությունը, իսկ եթե դավաճանների վարչախումբը չհեռացվի, այսինքն, քաղաքական ամլությունը դաշտում շարունակվի, շատ շուտով նմանատիպ հայտարարություն լինելու է նաև դավաճանական վարչախմբի ղեկավարի կողմից:

Հ.Գ. Իրական ընդդիմադիր քաղաքական ուժերն էս պայմաններում շատ քիչ ժամանակ ունեն Երրորդ Հանրապետության հետ իրենց վերջնական վախճանը չկնքելու մասին մտածելու համար:

Նարեկ Սամսոնյան

Դիտվել է՝ 2032

Մեկնաբանություններ