ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Պնդում եմ պեդոֆիլներին կաստրացիայի ենթարկելու իմ առաջարկը

Պնդում եմ պեդոֆիլներին կաստրացիայի ենթարկելու իմ առաջարկը
18.08.2023 | 19:44

Երբ ես և պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, Գերմանիայի, էստոնիայի, Դանիայի, Շվեյցարիայի, ԱՄՆ տասը նահանգների ու էլի լիքը երկրների օրինակով օրենքի նախագիծ ներկայացրեցինք խորհրդարան՝ առաջարկելով պեդոֆիլներին քիմիական կաստրացիայի ենթարկելու դրույթ ամրագրել Քրեական օրենսգրքում, պեդոֆիլների ներքին օրգանների բազմաթիվ շահառուներ և արեւմտյան դեսպանատների լափառուներ ինձ կերան։

Ավելին, «պեդոֆիլների հայկական ոչ լեգալ ասոցիացիան» սպառնաց ինձ հրկիզել հենց իմ տան բակում։

Զորացրված բազմաթիվ ֆեյք բարեպաշտ կնիկների բարձրացրած լրբության արդյունքում մեր նախագիծը չհասավ անգամ լիագումար նիստ։

Երեկվանից համացանցը պայթեցրած պիղծ ընտանիքի պատմությունը՝ սեփական աղջիկներին բռնաբարած հոր և վիժվածք մոր մասին, ընդամենը մեկն է բազմաթիվ ընտանիքներից, որոնց մասին մենք ոչինչ չգիտենք, որովհետեւ վիդեո նկարող չի եղել։

ՈՒ պարզվում է, որ բոլորը, այդ թվում երեխաների ուսուցիչը, ով առավոտից «զվեզդա» դարձած՝ աջ ու ձախ հարցազրույցներ է տալիս, տեղյակ են եղել, թե ինչ է կատարվում այդ ընտանիքում, բայց երեխաները շարունակել են մնալ պեդոֆիլ ու սեռախեղված ծնողների մոտ։

Տեղյակ են եղել բոլորը, այդ թվում՝ սոցիալական ծառայությունները և սեփական երեխաների պոռնո վիդիոների վրա փող աշխատող պոռնիկ մորը Գեղարքունիքի մարզպետարանը սոցիալական աջակցություն է տրամարդել՝ երեխաներին պեդոֆիլիայի որջից փրկելու փոխարեն։

ՈՒ հիմա վդրուգ բոլորը վատացել, վալերիանկա են խմում, որովհետև պատահաբար բացահայտվել է մեկը՝ բազմաթիվներից, ինչի մասին իմացել են գրեթե բոլորը ու լռել են։

Լռել են։

Ոչինչ չեն արել։

Հիմա, սրտի կապլի խմելով, հարցազրույցներ են տալիս։

Իմ առաջարկը մնում է ուժ մեջ՝ պեդոֆիլիայի դեմ պատժամիջոցները խստացնել, կիրառել քիմիական կաստրացիան, ինչպես նաև՝ վերանայել ու խստացնել պոռնոգրաֆիկ նյութերի պատվիրման, պատրաստման ու տարածման օրենսդրական նորմերը։

Թե չէ՝ էսօր կխմեք ձեր վալիդոլը ու վաղը ֆեյսբուքյան մեյնսթրիմը նոր hot-թեմա կտա վալերիանկա խմելու, իսկ մեկ այլ

քաղաքում կամ գյուղում, մեկ այլ թաթուլ մադաթյան, կշարունակի բռնաբարել սեփական երեխաներին ու մեկ այլ պոռնիկ մայր կշարունակի մեծահարուստ մի պեդոֆիլի պատվերով սեփական դուստրերին հանել վաճառքի։

Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 4160

Մեկնաբանություններ