ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Դասեր քաղենք ՈՒկրաինայի օրինակից

Դասեր քաղենք ՈՒկրաինայի օրինակից
21.05.2023 | 21:54

Տեղին չէ համեմատություն անել, բայց պիտի ասեմ, որ Ուկրաինայի և Հայաստանի իշխանությունները շատ նման են իրար' խաբելով ու զոհելով սեփական ժողովրդին։

Ուկրաինայում էլ ժողովրդի թիկունքում գնացին գործարքի ու ամբողջ պետության ճակատագիրը հարցականի տակ դրեցին, Ուկրաինայում էլ խաբեցին ժողովրդին ու ներկայացրին կեղծ տվյալներ իբր հաղթանակների մասին, այնինչ, Արևմուտքից ստացվող միլիարդավոր դոլարների զենքը կամ հայտնվում էր կոնտրաբանդայի ձեռքում, կամ օգտագործվում ոչ նպատակային, առանց մասնագետների։

Ուկրաինայում էլ որոշեցին ծախվել Թուրքիային։

Ուկրաինայում էլ շարունակ հայտարարում էին' հաղթելու ենք... տակտիկական նահանջով շուտով անցնելու ենք լայնածավալ հակագրոհի, Բախմուտի համար մարտերը շարունակվում են...

Բախմուտի գրավումից հետո ռուսները ավելի արագ առաջ կգնան' կապիտուլացնելով ամբողջ Ուկրաինան։

Ուկրաինային էլ կօգտագործեն մինչև վերջ, հետո կմասնատեն, իսկ Ուկրաինայի ծախու իշխանությանը դեն կշրտեն մեկանգամյա օգտագործման իրի նման։

Դասեր քաղենք Ուկրաինայի օրինակից։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2054

Մեկնաբանություններ