ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Հորթային ուրախությու՞ն, թե՞ դավադրության շարունակություն

Հորթային ուրախությու՞ն, թե՞ դավադրության շարունակություն
24.12.2022 | 14:35

Ուրուգվայի խորհրդարանը հայտարարություն է ընդունել՝ պահանջելով բացել Բերձորի միջանցքը։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Իռլանդիան, Նորվեգիան կոչ արեցին բացել միջանցքը։ Ա՛յ, տեսնում եք, թե որ երկրներն են մեր դաշնակիցները, և որ ժողովուրդներն են հայասեր։ Այո՛, միայն հայասեր երկրներին պետք է ապավինել և ստեղծել միջազգային մեխանիզմներ Բերձորի միջանցքը բացելու համար։ Ա՛յ, իսկ Ռուսաստանը ՄԱԿ-ի նիստում հստակ, հասցեագրված կոչ չարեց։ Ահա, թե ով է իրեն մեզ դաշնակից համարող Ռուսաստանը։


Կարդում ես այս, նույնիսկ պարզունակ բառը չի սազում, «մտքերը» տարբեր գործիչների, այդ թվում բարձր պաշտոնյայի կողմից ասված ու... Այդ խոսքերը միայն պարզունակության և հորթային ուրախության արգասիքներ չեն։ Այս խոսքերն ուղղված են հայ ժողովրդին, որպես քարոզչություն։ Իրականում, այս խոսքերի տակ թաքնված, շարունակվում է հայ ժողովրդի և Հայաստանի ու Արցախի դեմ շարունակվող դավադրությունը։ Այսպիսի խոսքեր ասողները, կարծում եմ, գիտակցում են, որ որևէ «հայասեր» երկիր, բացի մտահոգ կոչերից, երբեք մատը մատին չի տա՝ իրական ռազմական օգնություն տրամադրելու հայ ժողովրդին։

Այս արարածների նպատակն է ռուս խաղաղապահներին հանել Արցախից, հայաթափել Արցախը, հեռացնել ռուսական ռազմաբազան Հայաստանից և այն դարձնել թուրք-ադրբեջանական ոտքի կոխան։
Եվ այս ամենը՝ հանուն փողի։


Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 15519

Մեկնաբանություններ