Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության»՝ տեղեկացնում է Mehr-ը։ «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, և ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ ու վճռական պատասխանի Իրանի կողմից»,- ընդգծել է Ազիզին:               
 

Ներկա դարաշրջանը կարելի է համարել «գենդերային». Ռոբերտ Մելքոնյան

Ներկա դարաշրջանը կարելի է համարել «գենդերային». Ռոբերտ Մելքոնյան
21.10.2022 | 07:38

Ամեն ինչ դարձել է իրականության շեղված տեսակն ու կերպը:
Աստծո ստեղծած տղամարդու և կնոջ փոխարեն ինչ-որ գենդերներ, այլասեՌվածներ ու ռոբոտացված մտածելակերպով սուբյեկտներ են։
Միջազգային, աշխարհաքաղաքական հարաբերություններն էլ են գենդերացվում, երկրների ղեկավարներն էլ, իրենց պաշտոնյաներն էլ:


Կանաչներ համարվող ու բնապահպանական ալիքի ծայրին նստած նախագահներ, վարչապետներ, նախարարներ դարձած սահմանափակ գիտելիքների տեր փողոցային ցույցերի ակտիվիստներն իշխանության գալով՝ քննադատելով ատոմակայանները, ածխարդյունաբերությունը, նավթագազային վառելիքների օգտագործումը, հիմա հանգիստ նայում են, թե ինչպես են ակտիվորեն հատում ծառերը, որպեսզի ձմեռը չցրտահարվեն։
Ծառերն արդեն բնության պահպանման ցանկից դու՞րս են, թե՞ գենդերային քաղաքականության, գենդերային իշխանության, գենդերային պաշտոնները պահպանելու միջոց:


Գազը վնասակար է, իսկ ծառ կտրելը՝ ո՞չ:
Օրուելի ականջը կանչի. չորս ոտք լավ, երկու ոտք վա՞տ...

Դիտվել է՝ 7740

Մեկնաբանություններ