ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

«Բերձորը պորտալար է Հայաստանի ու Արցախի համար»

«Բերձորը պորտալար է Հայաստանի ու Արցախի համար»
10.07.2022 | 11:59

Հատուկ այս իշխանություններին պաշտող ու հիպնոտիկ քնի մեջ գտնվողների համար պարզ ու հասկանալի նշեմ, որ Բերձորը պորտալար է Հայաստանի ու Արցախի համար, և այն՝ այդ պորտալարը կտրելու, Բերձորը հանձնելու դեպքում, նշանակում է, որ այս ապիկարները, փինաչի «գինեկոլոգի» նման, սպանում են մոր արգանդում ձևավորված «մանկանը», հետագայում էլ «ապահովում» այդ մոր ոտքերի անդամահատումը:


Հետաքրքիր է՝ գլուխներդ մտա՞վ, թե՝ չէ:
Թե՞ կարևորը ձեր չտես բարեկեցությունը, սրտի օլիգարխների առևտրային, տնտեսական շահերը, հզորացումն ապահովելն է՝ Հայրենիքը ծվատելով, Հայրենիքի գնով:


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 9314

Մեկնաբանություններ