Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«Դագդիգական» նպատակներո՞վ․ հայտնվել ենք այնպիսի աբսուրդի թատրոնում, որ եթե վաղն արթնանանք ու իմանանք, որ կառավարությունում ճաշին մարդու միս են ուտում, այլևս չենք զարմանա

«Դագդիգական» նպատակներո՞վ․ հայտնվել ենք այնպիսի աբսուրդի թատրոնում, որ եթե վաղն արթնանանք ու իմանանք, որ կառավարությունում ճաշին մարդու միս են ուտում, այլևս չենք զարմանա
11.02.2021 | 16:19

«Հրապարակը» գրում է.

«Նախօրեին ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հերթական գաղտնի փաստաթուղթը ներկայացրեց իր էջում, որտեղ գաղտնազերծեց ՀՀ իշխանությունների ևս մի պայմանավորվածություն՝ Սյունիքում ճանապարհների ու սահմանների հետ կապված։ Այդ «հուշագիրը», որը կնքվել է նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակում, կոնկրետ կոորդինատներ և մանրամասներ է պարունակում, որը չի հրապարակվել, լայն հանրությանը չի ներկայացվել։ Եվ միայն պատահաբար, Սյունիքում ծառայություն իրականացնող ռուս շարքային սպայի բարեհաճության արդյունքում է հայտնվել նախկին վարչապետի և ըստ այդմ՝ մեր տեսադաշտում։ Երեկ արդեն Սյունիքի համայնքապետերի հետ զրուցելով պարզեցինք, որ նշված «գաղտնի» փաստաթղթին ոմանք ծանոթ են եղել ավելի վաղ։ Օրինակ՝ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը մեզ հետ զրույցում ասել է, որ «հուշագրին» ծանոթացել էր իր «ընկերական, անձնական կապերի միջոցով», և «քանի որ կոնֆիդենցիալ ինֆորմացիա է, պաշտոնապես տրամադրված չէ», ճիշտ չի համարել դրա մասին խոսելը։ Իսկ հուշագիրն ինքը տեսել է մոտ 1 ամիս առաջ՝ «հունվարի սկզբներին»։ Եվ քաղաքապետի գնահատականը․ «Իշխանություններն ինչքան հնարավոր է, ամեն ինչ գաղտնի են պահում: Վատ երազում էլ այսպիսի բան չէր կարելի պատկերացնել»։


Մենք, իհարկե, հայտնվել ենք այնպիսի աբսուրդի թատրոնում, որ եթե վաղն արթնանանք ու իմանանք, որ կառավարությունում ճաշին մարդու միս են ուտում, այլևս չենք զարմանա։ Ինչպես չզարմացանք «ԱԱԾ սահմանապահ զորքեր» ստորագրությամբ հայտարարությունը կարդալով, որտեղ ԶԼՄ-ներին արգելում են Սյունիքի մարզ մեկնել կամ «տարբեր թեմաներ լուսաբանել», եթե չունեն ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը։ Սա արդեն Արծրուն-2 օպերացիան է՝ տեղեկատվությունը թաքցնելու նպատակով»:

Դիտվել է՝ 4257

Մեկնաբանություններ