Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Գևորգ Գորգիսյանը վարչապետին հիշեցրեց հրաժարականի մասին

Գևորգ Գորգիսյանը վարչապետին հիշեցրեց հրաժարականի մասին
10.02.2021 | 21:49

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հիշեցրեց վարչապետի հրաժարականի պահանջի մասին։ «Մինչև երբ եք պատրաստվում մնալ վարչապետ և մինչև երբ եք պատրաստվում պետական շահը ստորադասել ձեր պաշտոն ունենալուն»,- հարցրեց Գորգիսյանը։


Պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա ասաց, որ Սահմանադրությամբ ու Ընտրական օրենսգրքով նախատեսված է, թե առհասարակ վարչապետն ու կառավարությունը մինչև երբ են իրենց պաշտոններում։ «Եվ, կարծում եմ, այդ հարցի պատասխանը կարող էր կախված լինել նաև ձեր խմբակցությունից, որովհետև բազմիցս մեր առաջարկներին, որ եթե խորհրդարանական ընդդիմությունը գտնում է, որ կա քաղաքական ճգնաժամ երկրում և այդ քաղաքական ճգնաժամը պետք է լուծել, մենք առաջարկել ենք հստակ մեխանիզմ՝ ընտրություններ։ Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ է այդ գաղափարն այդքան խորթ քաղաքական ընդդիմության համար։ Ընտրությունների միջոցով պետք է ձևավորվի իշխանություն։ Եթե ինչ-որ քաղաքական խմբեր պատկերացնում են, որ սենյակներում պայմանավորվածությունների արդյունքում պետք է ձևավորեն նոր իշխանություն, տենց բան չի լինելու, պարոն Գորիգսյան։ Եկեք ֆիքսենք, վերջնականապես արձանագրենք, որ նման բան թույլ չենք տալու մենք։ Եթե էս երկրում պետք է ձևավորվի իշխանություն, ձևավորվելու է ընտրությունների միջոցով»,- ասաց Ավինյանը։

Նա նշեց, որ դժվար են այն խնդիրները, որոնք երկրի առաջ ծառացած են, ծանրագույն տարի է եղել 2020-ը։ «Բայց ես ձեզ վստահեցնում եմ, միանշանակ եմ վստահեցնում, որ հետևանքները միանշանակ վերացվելու են, և մենք նորից վերադառնալու ենք դրական ճանապարհի վրա։ Ու հենց այս կառավարությունն այդ սկիզբը դնելու է»,- հավելեց Ավինյանը։
Գևորգ Գորգիսյանն ասաց, որ իրենք կողմ են արտահերթ ընտրություններին։ «մեխանիզմը հստակ է՝ վարչապետը տասիս է հրաժարական, Ազգային ժողովը չի ընտրություն նոր վարչապետ»,- ասաց նա։ Տիգրան Ավինյանը արձագանքեց․ «Ձեր կողմից ներկայացված մոտեցումը, 17+ կուսակցությունների կողմից ներկայացված մոտեցումները նույնական են, այսինքն՝ դուք առաջարկում եք վարչապետի փոփոխություն։ Մենք մերժում ենք այդ մոտեցումը և ասում ենք՝ եկեք գնանք ընտրությունների, որովհետև ժողովուրդը պետք է որոշի։ Եթե խոր քաղաքական ճգնաժամ ունենք, ընտրությունների միջոցով նոր քաղաքական միջավայր պետք է ձևավորենք։ Դուք փաստացի մերժել եք, այլ մանիպուլյացիա պետք չէ անել»։

Դիտվել է՝ 4315

Մեկնաբանություններ