Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Վազգեն Մանուկյան. Հզոր և բարեկեցիկ երկրի գրավականը ուժեղ բանակն է և կրթությունը. սա պետք է առաջնահերթ դառնա Հայաստանի ցանկացած իշխանության համար

Վազգեն Մանուկյան. Հզոր և բարեկեցիկ երկրի գրավականը ուժեղ բանակն է և կրթությունը. սա պետք է առաջնահերթ դառնա Հայաստանի ցանկացած իշխանության համար
06.02.2021 | 21:12

Վազգեն Մանուկյանն այսօր կրթության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հետ քննարկել է համակարգի խնդիրներն ու տեսլականը՝ տեղեկացրել է Հայրենիքի փրկության շարժումը:

Քննարկման մասնակիցները կրթության ոլորտում մեծ փորձառություն և ներդրում ունեցող գիտնականներ ու փորձագետներ են, ոլորտի պետական գերատեսչության նախկին ղեկավարներ, հեղինակավոր դպրոցների տնօրեններ: Նրանք մտահոգություն են հայտնել կրթական համակարգի ընդհանուր վիճակի, կրթության նկատմամբ պետական ոչ համարժեք քաղաքականության, վերջին տարիներին հանրակրթական ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների միտումների վերաբերյալ: Վազգեն Մանուկյանն ընդգծել է, որ Հայաստանի ապագան տեսնում է երկու ուղղությունների զարգացման հիմքում՝ բանակ և կրթություն: Ըստ նրա՝ հզոր և բարեկեցիկ երկրի գրավականը ուժեղ բանակն է և կրթությունը՝ ազգային ու համամարդկային արժեքների ճիշտ համադրության, բնական գիտությունների և առաջատար տեխնոլոգիաների վրա հիմնված կրթական համակարգով:

«Այս երկու խնդիրներն առաջնահերթ պետք է դառնան Հայաստանի ցանկացած իշխանության համար»,-նշել է նա:
Մասնակիցները քննարկել են կրթության ոլորտի խնդիրների բավականին լայն շրջանակ, որն առնչվել է կրթության գաղափարախոսությանը, կառավարման մոդելին, 12-ամյա կրթական համակարգին, կրթության մեջ ազգային բաղադրիչի դերին, կրթական նոր չափորոշիչներին, հայագիտական առարկաները կրթական ծրագրերում նվազեցնելու խնդիրներին, այս օրերին ակտիվորեն քննարվող գնահատման համակարգի փոփոխություններին և այլ հարցերի:
Վազգեն Մանուկյանն առաջարկել է համատեղ ջանքերով ձևավորել Հայաստանի կրթական համակարգի տեսլականը, հնարավոր բոլոր հարթակներում ակտիվորեն քննարկումներ ծավալել վերոնշյալ հարցերի շուրջ և փորձել ազդեցություն ունենալ կրթական ոլորտում որոշումների կայացման վրա թե՛ այսօր և թե՛ ապագայում:

Դիտվել է՝ 4650

Մեկնաբանություններ