«Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իմ հանդեպ որոշակի ոտնձգություններ է իրականացրել: Նման հայտարարություն է արել ռուս-վրացական արմատներով հաղորդավարուհին:
Korrespondent.net կայքը, հղում անելով յութուբյան ալիքով հեռարձակվող «Подруги» հաղորդմանը, մեջբերում է հաղորդավարուհու խոսքերը. «Սաակաշվիլին իմ նկատմամբ փորձել է ոտնձգություն իրականացնել, ու ես այդ մասին դասական պատմություն ունեմ: Արդեն հասուն տարիքում էի, ու ամեն բան ծեծկռտուքի հասավ: Դե գիտեք, դա իմ բնավորությունն է: Ես նրան ասացի՝ ցած դի՛ր ինձ, անիծված: Վստահ եմ՝ ոչ մի վրացի նրա գերեզմանին ոտք չի դնի»: