-
18.09.2020|
00:33
Կարծում եմ, ժամանակն է՝ Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունեն զբաղեցնելու քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը:
-
11.09.2020|
01:08
Մեր երկիրը 10 տարի աճել է. միջին տարեկան տնտեսական աճը եղել է 10.5 տոկոս, այդ ընթացքում աշխարհում եղել է նման ընդամենը 5 երկիր, այսինքն` մենք հնգյակում ենք եղել:
-
04.09.2020|
00:31
Վտանգն ամեն պահ գլխներիս կախված էր, բայց մեր ընտանիքը պատերազմի ամբողջ ընթացքում մնաց Արցախում: Ոչ միայն մենք, նաև՝ Ռոբերտ Քոչարյանի, Արկադի Ղուկասյանի ընտանիքները… Վտանգավոր էր, բայց հասկանում էինք, որ օրինակ ենք:
-
31.07.2020|
00:32
ՀՀ անվտանգության նոր ռազմավարության մեջ չկան ԼՂՀ բառը և ԼՂՀ ժողովուրդ բառը, այլ կա ազգաբնակչություն: Սա բավական հետաքրքիր ձևով կապվում է ադրբեջանական համայնքի ներկայացուցչի վերակենդանանալու հանգամանքի հետ:
-
24.07.2020|
00:26
Եթե «Ֆուդ սիթի» խանութի սեփականատերերը (ի դեպ, դա ինչ անվանում է Մոսկվայի համար) խաթարում են ազգամիջյան խաղաղությունը Մոսկվայում, նրանց պետք է վտարել Մոսկվայից: Թող գնան ադրբեջանա-հայկական սահման ու այնտեղ ելույթ ունենան: Սա լուրջ է, ոչ թե կատակ: Այստեղ ձեզ համար Սումգայիթը չէ։
-
21.07.2020|
14:13
Պատկերացնու՞մ եք, թե ինչ կանեին արժանապատիվ այն երկրի գերագույն հրամանատար կոչվածին, որը տանկերով, տարբեր տրամաչափի զինատեսակներով հրետակոծող թշնամու մասին այսպիսի տխմար հարց է տալիս. «Հնարավո՞ր է այդ մեքենան են ուզել վերադարձնել, դրա համար են այդ գործողությունը սկսել» (ողորմելին նկատի ունի ազերիների ՈՒԱԶ-ը)...
Հաստատ ոտի տակ կտային ու կսատկացնեին։
-
10.07.2020|
00:07
Երկար տարիներ ղեկավարելով ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը, կրելով այդ արժեքային համակարգը և մասնակից լինելով Հայաստանում այդ արժեքների պաշտպանությանն ու ամրապնդմանը, ինձ մոտ առնվազն տարակուսանք է առաջացնում Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի և այլ հեղինակավոր կառույցների այն բացահայտ և անթաքույց աջակցությունը, որ ցուցաբերվում է Հայաստանի իշխանությունների ապօրինի և հանցավոր գործողությունների նկատմամբ։
-
03.07.2020|
00:19
Գտիր քո տարածքից ընտրված պատգամավորներին, ում 70 % ձայն ես տվել։ ՈՒ պահանջիր քեզ հասանելիք աջակցությունը։ Նրանք քեզ լավ կյանք էին խոստանում, քանզի նախկին «թալանչիներին» վերացրել էին։
-
26.06.2020|
00:28
«Ինչպիսի մեծ դերասան է մեռնում»,- ահա այս վանկարկումով մեր թվարկության 68 թվականին Հռոմի կայսր Ներոնն ինքնասպան եղավ՝ կտրելով սեփական կոկորդը: Ներոնն առաջին պոպուլիստն էր, որ պլեբեյներին դուր գալու և սիրաշահելու համար ծաղրում, նվաստացնում և մահվան էր հասցնում անգամ իր ուսուցիչներին, մտավորականներին, արիստոկրատներին։
-
19.06.2020|
00:42
Եվ իմ կողմնակիցների, և՛ մարդկանց կողմից, որոնք ինձ չեն ընդունում, կա մի ձևավորված կարծիք, բոլոր դրական, բացասական կողմերով, որ խոսքի տեր մարդ եմ և երբեք պատասխանատվությունից չեմ խուսափում։