ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Ովքեր կշահեն ժողովրդի վստահությունը, նրանք էլ կիրականացնեն իշխանափոխություն

Ովքեր կշահեն ժողովրդի վստահությունը, նրանք էլ կիրականացնեն իշխանափոխություն
27.06.2024 | 13:26

Երկու օր առաջ Քենիայում հարկերի բարձրացման դեմ բողոքի ելած ցուցարարները ներխուժել էին պառլամենտի շենք: Ոստիկանները կրակ էին բացել, և մի քանի ցուցարար մահացել էր: Սա էր լինելու Հայաստանում, եթե ցուցարարները մտնեին ԱԺ շենք:

Երեկ էլ Բոլիվիայում զինվորականների մի հատված որոշել է հեղաշրջում անել և տանկերով մտնել ու գրավել նախագահի նստավայրը: Հիմնական պատճառը երկրի վատթարագույն տնտեսական վիճակն է: Հեղաշրջումը դեռ ընթացքի մեջ է: Սա կարող էր լինել Հայաստանում 2020-ի նոյեմբերից հետո, սակայն զինվորական վերնախավը նախընտրեց իր ցոփ ու շվայտ կյանքը և խոնարհվեց խոնարհվածի առաջ:

Հայաստանում քաղաքական փոփոխությունների երկու հավանական ճանապարհ կա՝ ընտրություններ կամ խաղաղ-զանգվածային-ոչ բռնի պայքարով իշխանափոխություն:

Երկրորդն ավելի հավանական է, քան առաջինը: Այլ տարբերակներ ուղղակի չկան, և ովքեր նստած սպասում են այլ տարբերակի, սին հույսեր են փայփայում:

Փոփոխությունը յուրաքանչյուրիցդ է կախված, բոլոր նրանցից, ովքեր հաշտ չեն ներկա վիճակի հետ. այլ՝ ավելի ունակ ուժեր, թեկուզ արտաքին, չկան: Որոշողը մարդիկ են՝ ժողովուրդը, և ովքեր նրանց կհամատեղեն, կշահեն նրանց վստահությունը և կկազմակերպեն իրական քաղաքական շարժում՝ նրանք էլ կիրականացնեն իշխանափոխություն:

Իսկ մինչ այդ՝ սովորել և էլի սովորել, այլոց սխալներից, ինքդ քո սխալներից և, որ կարևոր է՝ գրքերից: Եվ, որ շատ կարևոր է՝ չզազրախոսել, հատկապես նրանց հասցեին, ովքեր դեռ պետք են գալու, պետք են գալու Հայաստանը ոտքի հանելու և ապահով ու բարեկեցիկ պետություն ստեղծելու գործում:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 6564

Մեկնաբանություններ