ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Նիկոլն Ալիևի առերևույթ աջակից- հանցակից, կամ՝ ինչ են բացահայտում Հայաստանի քարտեզները-7

Նիկոլն Ալիևի առերևույթ աջակից- հանցակից, կամ՝ ինչ են բացահայտում Հայաստանի քարտեզները-7
19.04.2024 | 20:04

Իրավապահ համակարգի քաղաքական պոռնիկներին՝ սա հաղորդում է հանցագործության մասին


(սկիզբը` այստեղ)

Դիտում եմ Տավուշի մարզում, Բերքաբերում ապրիլի 17- ին Նիկոլ հայադավի ելույթի տեսագրությունը , և հասկանում, որ յուրաքանչյուր հայի համար չափազանց հզոր նյարդային համակարգ ու ծով համբերություն է պետք նրան, կեղծավորությամբ առլեցուն ու դրանով իսկ գարշելի նրա ձայնը մինչև վերջ սառնասրտորեն լսելու, քաղաքական դերասանի ժեստիկուլյացիան դիտելու, նրա նենգ հնարքները և հայակործան նպատակներն ամբողջությամբ հասկանալու համար:
«Եվ կկարողանանք ևս մեկ քայլ անել, որ դուք էդ կառուցվող, մեր երիտասարդությունը էդ կառուցվող տներում հանգիստ, խաղաղ ապրի,- ասաց Նիկոլը:- Էդ էլ եմ ուզում ասել, որ ինչ- որ ռիսկեր կան, մենք էդ ռիսկերը տենում ենք, բայց մենք տենում ենք, որ էդ ռիսկերը կառավարելու ձևը առաջ գնալն ա, և պետք է քայլ, քայլ լուծելով, գնալ, էսա իմ ընդհանուր»:
Հայադավը հավանաբար ծաղրում է բերքաբերցիներին, տավուշցիներին և, ընդհանրապես, ողջ հայությանը… Վաղը կասի՝ այնպես չէ, որ մենք ժամանակին այդ ռիսկերը չենք տեսել կամ ես թաքցրել եմ դրանք ձեզանից, բացեիաբաց, հրապարակայնորեն ասել եմ այդ մասին, բայց դուք համաձայնեցիք, բերքաբերցիներ, չընդդիմացաք ինձ: Ի՞նչ է նշանակում ռիսկերը կառավարելու ձևը առաջ գնալն է… Ռիսկերը կառավարելու ձևն Արցախը թշնամուն դավաճանաբար հանձնելուց հետո, դրանով չբավարարվելով, Հայաստանից դարձյալ դավճանաբար նորանոր տարածքներ հանձնե՞լն է…
Կամ՝ այդ ի՞նչ խնդիրներ են քայլ, քայլ լուծել, որ հիմա ուզում են հայկական բնակավայրերն ու դրանց տարածքները հանձնել Ադրբեջանին, օրինակ, Ադրբեջանն արդեն Հայաստանի տարածքային ամբողջականությո՞ւնն է ճանաչել, հաղորդակցությունների բացման շուրջ փոխհամաձայնությա՞ն է եկել, համաձայնե՞լ է վերադարձնել Սյունիքում, Գեղարքունիքում, Վայոց Ձորում ապօրինաբար տիրացած ու գրաված Հայաստանի տարածքները, Արծվաշե՞նն է համաձայնել վերադարձնել… Իհարկե՛ ոչ: Ալիևն այս ամենի առումով Հայաստանին երեք մատի արտահայտություն է ցույց տվել:
Հենց այն պահին, երբ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը խոսում էր առկա ռիսկերի ու վերացականորեն՝ դրանք կառավարելու ձևի մասին, «Հայկական ժամանակում», ըստ իս, «Թուրքական ժամանակում» հրապարակված յութուբյան տեսանյութի 1 րոպե 35 վայրկյանից 1 րոպե 37 վայրկյան հատվածում ուշադրությունս գրավեցին երկու սիրուն տավուշցի պատանիներ, որ կամ անմեղ ու միամիտ աղավնու պես հավատալով, լսում էին խաբեբային (հիշենք, որ առաջին խաբեբան դեռ Ծննդոց գրքից հայտնի օձն է (Սատանան), որը «Աստծո ստեղծած կենդանիներից ամենախորամանկն էր»), կամ էլ դեռ այդ տարիքում հասկանում էին Նիկոլի խորամանկությունը և ռիսկերը կառավարելու վերաբերյալ նրա ասածը լսում թերհավատորեն, մեծ կասկածանքով: Չգիտեմ, իրենք, իրենց ծնողները կիմանան…
Այնուհանդերձ, և՛ այդ պատանիներից, և՛ իրենց ծնողներից թախանձագին խնդրում եմ՝ թույլ մի տվեք, որ Նիկոլը ձեզ բոլորիդ մատաղացու գառան պես մատաղի թուրքին, հիշեք 44- օրյա պատերազմը, հաջորդած իրադարձությունները, Արցախի Հանրապետության դե ֆակտո լիակատար կորուստը: Վաղը, մյուս օրը նույնը սպասվում է Տավուշին և ողջ Հայաստանին, հայկական 8 բնակավայրի հանձնումը (սկզբում չորսը, հետո մյուս 4- ը) դրա դեռ սոսկ սկիզբը, նախերգանքն է լինելու:
Բերքաբերձիներ, չխաբվե՛ք նրանով, որ Բերքաբերը Նիկոլի ասած 16 միլիոնի ծրագրից օգտվող գյուղերից է, ոչ էլ կաշառվեք այն նոր գումարներով, ձեր տնամերձ հողակտորների համար տնկարկներ խոստացող այն գյուղատնտեսական ծրագրով, որի մասին հանդիպման սկզբում Նիկոլը խոսեց ձեզ կաշառելու կամ սիրաշահելու համար:
Երբ թուրքն առաջ եկավ ու տեր դարձավ ռազմավարական նշանակության տարածքների, բարձունքների, կոմունիկացիաների (նկատի ունեմ ոչ միայն Բերքաբերի հատվածը, այլև իրավիճակը Տավուշում՝ յոթ բնակավայր ու դրանց տարածքներն Ադրբեջանին հանձնելուց հետո), ստիպված եք լինելու կարճ ժամանակ անց թողնել ձեր հին ու նորակառույց տները, նախկին ու Նիկոլի խոստացած, նիկոլենց տված հոնի, տանձի տնկիները ու փախչեք կամ, լավագույն դեպքում, արտագաղթեք ձեր բնակավայրերից:
Թուրքը կամ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նման է գայլի, նրա ախորժակը սահմաններ չունի, այս փուլում նրա համար կարևորն առաջ գալը, ռազմավարական նշանակության տարածքներին, ճանապարհներին տիրելն է, ոտքի տեղը պնդացնելը, իսկ հետո եթե ոչ միանգամից, ապա ոտք- ոտք առաջ գալը, ձեզ ձեր բնակավայրերից հանելը, եթե ոչ կյանքից, տնից, գույքից, արժանապատվությունից և, ի վերջո, հայրենիքից զրկելը: Պատմություն կարդացեք՝ անցյալ դարի, նախանցյալ դարի, 2020- ի ու դրան հաջորդած իրադարձությունները հիշեք:
«Ես էլի եմ ասում՝ իշխանության խնդիրը, կառավարության խնդիրը սեփական երկիրը և ժողովրդին ադապտացնելն է էն փոփոխվող իրավիճակին, որը մենք ունենք, որովհետև դա ա ապրելու և զարգանալու պայմանը,- ասաց Նիկոլը Բերքաբերում;- Իսկ մեր նախընտրական ծրագրում մի կետ չկա, որի հետևից մենք չենք գնացել մինչև վերջ և անկեղծորեն»:
Այստեղ էլ է լկտիաբար ստում հայադավ խաբեբան, մեր իրականության գերագույն գլխավոր ստախոսը: «Քաղաքացիական պայմանագիր» կոչվածի նախընտրական ծրագիրը և այդ ծրագրի հակառակ ուղղությամբ գնալն առաջիկայում դեռ կդնենք իր և իր ոհմակի դիմաց:
Նիկոլի ասածով՝ Հայաստանը և հայ ժողովուրդն իշխանության, կառավարության սեփականն են: Չարաչար սխալվում է, աչքին է երևում, եթե, իհարկե, չի գիտակցում… Հակահայերը թուրքերի համար են հոգեհարազատ, հարևան ու մեզ թշնամի երկու պետություններում ապրող թուրքերին կարող է ասել սեփական…
Ինչ վերաբերում է Նիկոլի մյուս ասածին՝ ժողովրդին ադապտացնելուն (հարմարեցնելուն) «էն փոփոխվող իրավիճակին, որը մենք ունենք», ապա այդ ո՞ր փոփոխվող իրավիճակը նկատի ունի… Ա՞յն, որ, իր ոհմակի հետ միասին, Արցախի Հանրապետությունը պարտվողական պատերազմով, պետական դավաճանությամբ հանձնեց իր սիրելի, մեզ թշնամի Ադրբեջանին… Այո՛, 2020թ. աշնան համեմատ իրավիճակ է փոխված, և շատ լրջորեն է փոխված՝ ի վնաս Հայաստանի և հայերիս:
Նկատի ունի Հայաստանի և, հատկապես, Հայաստանի ղեկավարության նկատմամբ Ռուսաստանի ղեկավարության վերաբերմունքի փոփոխությո՞ւնը… Այո՛, այս առումով էլ է իրավիճակը փոփոխված ու գնալով փոփոխվող, բայց այդ բոլոր փոփոխությունները, որոնց ետևում Արևմուտքը կամ Արևմուտքի հայտնի ուժերն են կանգնած, նրանք են ճարտարապետները, Նիկոլի և իր ոհմակի կողմից են կատարվել ու շարունակում են կատարվել…
Նիկոլի ասածով ստացվում է հետևյալը. ոհմակիս հետ միասին, ձեզ փոսն ենք գցել, հիմա մեր խնդիրը ձեզ այս փոսային վիճակին հարմարեցնելն է, որ ավելի խորը փոսը գցենք: Ինքը, ճշմարտությունը թաքցնելով, ավելի խորը փոսի մասին չի ասել, դրա փոխարեն ճիշտ հակառակն է ներկայացրել՝ «որովհետև դա ա ապրելու և զարգանալու պայմանը»: Բայց հայադավի խաբեբաությունը հասկանալու համար ինքներդ ձեզ մի պարզ հարց տվեք՝ 2018- ից այս կողմ ապրել ու զարգացե՞լ ենք…
Եզրահանգումից առաջ հիշեք մեր ավելի քան 5000 կամ 7000 զոհերին (մինչև հիմա անհետ կորածների իրական թիվը թաքցնում, չեն հրապարակում, որ պարզ չդառնա…), հիշեք պարկերում նեխած մեր զինվորների դիակները, կորոնավիրուսային համավարակի հետ կապված խայտառակություններն ու հանցագործությունները, Արցախի Հանրապետության կորուստը, Նիկոլի և իր ոհմակի պետական դավաճանության արդյունքում Հայաստանի տարածքային կորուստները, պատմության դասագրքերի աղավաղումները, մեր հերոսների հիշատակը, հակահայերի ոհմակի կողմից նույնիսկ շիրմաքարերը պղծելը, եկիրը ճարակած ու մեր ներքին թշնամիներին օրեցօր պարարտացնող ահավոր կուռուպցիան, 2018- ի չարաբաստիկ գարնանը հաջորդած ամեն օրը հիշեք, որ Նիկոլը և իր ոհմակը հայերիս և Հայաստանի համար վերածել են մղձավանջի, բայց դեռ չեն հասկանում, թե իրենց ինչ մղձավանջ է սպասվում:
(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 8900

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ