ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Նիկոլն Ալիևի առերևույթ աջակից- հանցակից, կամ՝ ինչ են բացահայտում Հայաստանի քարտեզները-5

Նիկոլն Ալիևի առերևույթ աջակից- հանցակից, կամ՝ ինչ են բացահայտում Հայաստանի քարտեզները-5
10.04.2024 | 17:05

Իրավապահ համակարգի քաղաքական պոռնիկներին՝ սա հաղորդում է հանցագործության մասին

(սկիզբը` այստեղ)

Նիկոլը Բաքվի վարած քաղաքականությունից, Ալիևի և նրա ենթակաների նախորդած հայտարարություններից չէր կարող չիմանալ, որ Ադրբեջանը չի ճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Ինչպես արդեն նշել ենք հոդվածաշարի նախորդած մասում, Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Արաբատ Միրզոևը «Հանրային» կոչված հեռուստաընկերությամբ ապրիլի 6- ին խոստովանել է, որ «երկու կարևոր կետերի շուրջ կողմերին չի հաջողվում համաձայնության գալ։ Առաջին կետը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն է։ Երկրորդը հաղորդակցությունների բացումն է»։

Սատանան խորամանկ է և նենգ, նրա ծառաները՝ նույնպես. պատերազմ սադրելու մեխանիկան

Իմանալով, որ Ադրբեջանը չի ճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը 2022 թ. հոկտեմբերի 6- ին Պրահայում, 2023 թ. ապրիլի 6- ին Բրյուսելում Ալիևին խոստացել է Ադրբեջանին հանձնել հայկական 8 բնակավայր և դրանց տարածքները (մեկը՝ Տիգրանաշենը՝ Արարատի մարզում, 7- ը՝ Տավուշում), որոնք, ինչպես իր «բարեկիրթ» եղբայր Ալիևը, ինքը նույնպես համարում է ադրբեջանական:

Նիկոլը և իր ոհմակի ներկայացուցիչներից մի քանիսը Երևանում իրենց հայտարարություններով վերահաստատել են հիշյալ ութ բնակավայրն ու դրանց տարածքները Բաքվին հանձնելու պաշտոնական Երևանի հանձնառությունը, պատրաստակամությունը, ընդ որում, հայտարարելով, որ դրանք պատկանում են ոչ թե Հայաստանին, այլ Ադրբեջանին:

Հիմա, երբ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնողը հրապարակավ հայտարարել է, որ «երկու կարևոր կետերի շուրջ կողմերին չի հաջողվում համաձայնության գալ», և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը կանգ է առել, Ալիևը կարո՞ղ է եզրակացնել, որ Նիկոլը, ըստ էության, հրաժարվում է իր խոստումը կատարելուց, խոստացածը տալուց… Այո՛, կարող է:

Ալիևը վերոնշյալ եզրակացությունից հետո կարո՞ղ է իր բանակին հրամայել հարձակվել Հայաստանի վրա, ուժով վերցնել տվյալ բնակավայրերը, դրանց տարածքներն ու մի բան էլ ավելին… Կարող է, իսկ ինչո՞ւ ոչ… Բա սա չի՞ լինի Նիկոլի և իր ոհմակի կողմից պատերազմի սադրում… Իհարկե՛ կլինի: Դժվար չէ պատկերացնել Ալիևի դիրքորոշումը՝ Նիկոլ, խոստացել ես, պետք է տաս, և գիտես, որ այս չգրված օրենքը Կովկասում ավելի խիստ է գործում…

Առանց Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և հաղորդակցությունների բացման, վերոնշյալ 8 բնակավայրն ու դրանց տարածքներն Ադրբեջանին հանձնելն առավել ևս կլինի պատերազմի սադրում: Ինչո՞ւ…

Որովհետև դրանից հետո Ադրբեջանն առաջ գալով ու վերահսկողություն ստանալով Հայաստանի նորանոր բնակավայրերի, Հայաստանի համար ռազմավարական նշանակության տարածքների, ճանապարհների, Վրաստանից եկող գազատարի նկատմամբ, զգալով, որ իր դիրքերն ավելի ամուր են, քան հիմա, այսինքն՝ Հայաստանն արդեն լիարժեք կերպով իր բռի մեջ է հավաքել, մեզ անկասկած թելադրելու է նորանոր պահանջներ, իսկ դրանց մերժման դեպքում իր նպատակներին հասնելու է ուժով՝ պատերազմով: Իսկ ի՞նչ պահանջներ…

Օրինակ՝ իրեն հանձնել Վարդենիսը, Սևանա լիճը կամ դրա մի մասը, Ջերմուկը, Սյունիքից որոշ հատվածներ, ոչ թե ճանապարհ, այլ իր կողմից վերահսկվող միջանցք տալ դեպի Նախիջևան, Երևանը, Մասիսը և Հայաստանի այլ բնակավայրեր լցնել այնքան «փախստական» ադրբեջանցիներով, որքան Ալիևի սիրտը կուզի, Հայաստանին պարտադրել, որ նրանց քաղաքացիություն, հետևաբար ընտրական իրավունք տա՝ դրանից բխող հետևանքներով հանդերձ, և այլն, և այլն: Այս ամենն ուղղակի կլինի Հայաստանի կործանումը, որը հայերս, թեկուզ կյանքի գնով, չենք կարող թույլ տալ ո՛չ Նիկոլին և իր ոհմակին, ո՛չ էլ Ալիևին:

Նիկոլը շատ լավ հասկանալով, թե ինչ և ինչպես է սադրել, Տավուշում մարտի 18- ին ճիշտ էր ասում, որ եթե Ադրբեջանի պահանջած բնակավայրերն ու դրանց տարածքները չտանք, Բաքուն պատերազմ է սկսելու, սակայն թաքցրել ու թաքցնում է ամենագլխավորը, որ տալու դեպքում նույնպես սկսելու է պատերազմ, եթե չկատարենք իր նորանոր, վերն արդեն նշված պահանջները: Հավելենք, որ գայլի ագահությունն անսահման է, ախորժակն՝ անհագ, մանավանդ, որ ուտելիս, այն գնալով բացվելու է: Իսկ ե՞րբ է սպասելի պատերազմը: Այն արդեն թակում է մեր դռները…

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 7751

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ