Խնձորեսկում հաստատված Մխիթար սպարապետին դավադրաբար չեզոքացնելով տեղի հայերին թվում էր՝ կարող են խուսափել Հալիձորի ճակատագրից և պատուհասներից։
Որ Հալիձորը տանք Խնձորեսկը պահենք...
Շատ նման է գայլերի և այծերի առակին, որտեղ այծերը կարծում էին, որ գայլերի հետ բարեկամությունը հնարավոր կլինի հաստատել, եթե ազատվեն հովվի և շների խնամակալությունից։
Սպարապետին թնդանոթով խփեցին, սպանեցին և գլուխը կտրելով տարան Թավրիզ՝ թուրք փաշային, որը զարմացավ նույնիսկ զայրացավ նման արարքից ասելով.
«Ո՜վ անօրեններ ու ամբարիշտներ, ինչպե՞ս համարձակվեցիք բոլորովին անտեղի սպանել ձեր տիրոջը և այդպիսի քաջ մարդուն»։
Եվ չխնայեց անգամ նրանց։
Սա նաև պետք է ստիպեր դեպքերը շարադրող պատմիչին անողոք դատապարտելու անմիաբանությունը « ...այս չարիքը՝ իսկույն եղծում և ապականում է և անիմաստ է դարձնում տվյալ հասարակությունը՝ լինի ընտանիք, թե քաղաք, ազգ լինի, թե անպարտելի մեծ թագավորություն»:։
«...Ժողովրդի մեջ գտվեցին անօրեններ, որ նաև վարակված էին անմիաբանության զազրելի ախտով, ուստի հանդգնեցին սպանել իրենց առաջնորդին և հեռացնել իրենց հասարակությունից Աստծու ողորմածությունը»։
Քանի՜- քանի՜ Մխիթար սպարապետներ այսպիսի վախճան ունեցան, քանիսները դեռ չձևավորված բնում խեղդվեցին:
Ինքնանորոգումի պատգամ բոլորիս...
Վահե ԹՈՐՈՍՅԱՆ