Շատերի համար անհասկանալի է Սյունիքում զոհվածի մայր ներկայացած կնոջ ողջագուրվելը վարչապետ կոչեցյալի հետ։
Հարյուրավոր թիկնապահներով և ոստիկանական ուժերով շրջող վարչապետ կոչեցյալին անհնար է մոտենալ։Ինչպես ասում են՝ հավքն իր թևով, օձն իր պորտով չեն կարող մոտենալ։ Այն, ինչ ներկայացվում է, նախապես համաձայնեցված սցենարի բեմականացում է և՝ պարզունակ, փնթի տղամարդիկ, շոյվող երեխաներ և հուզախառն կանայք։ Բոլորը նախապես վարձատրված են։ Մի՞թե մոռացաք Աբաջյանի կեղծ պապիկին։
Քիչ հավանական է, բայց չեմ բացառում նաև, որ կինն իրոք զոհվածի մայր է, ով ողջագուրվում է իր որդու դահճի հետ։ Ցավոք, մեր մեջ կան նաև այդպիսիք, ովքեր վաճառում են իրենց որդիների հիշատակն ու արյունը։
Ավետիք Իշխանյան