18.07.2014|
13:59
Լևոն Հայրապետյանի ձերբակալությունից հետո ամբողջ օրը հայկական լրատվամիջոցների գերակշիռ մասը զբաղված էր ռուսաստանյան ինչ-որ ԶԼՄ-ի հիմար տեղեկատվությունը սփռելով ու տիրաժավորելով։ Ասես խոսքը ոչ թե հայրենասեր մարդու, բարերարի, բարեգործի մասին է, այլ ինչ-որ մի հանցագործի, ինչ-որ մի լիսկայի, լֆիկի կամ մեկ այլ «էլիտար» հանցագործի, որոնց համար վանդակաճաղերը վաղուց լաց են լինում։