-
10.07.2020|
00:09
Հուլիսի 10-28-ին Երևանում կայանալիք «Music 20» առցանց միջազգային փառատոնին մասնակցելու համար տարբեր երկրներից Հայաստան են գալու հայտնի երաժիշտներ։
-
08.07.2020|
15:29
«Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի կկայանա օգոստոսի 1-10-ը: Փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի տեղեկացմամբ՝ բոլոր ներկայացումները կանցկացվեն բացօթյա՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները: Ներկայացումները կցուցադրվեն նաև առցանց՝ միաժամանակ ուղիղ հեռարձակմամբ, քանի որ, ըստ ամենայնի, հանդիսատեսի թույլատրելի քանակը կլինի սակավաթիվ:
-
08.07.2020|
10:17
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ հուլիսի 6-10-ը առցանց ձևաչափով անցկացվում է «Հայաստան - Ինժեներական շաբաթ 2020» խորագրով, արդեն ավանդական դարձած՝ 3-րդ ամենամյա միջոցառումը:
-
07.07.2020|
13:47
Երգչախմբերի փորձերն արգելված լինելու պատճառով «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը մտահաղացել է ձայնագրել Պենտատոնիքս խմբի հայտի «Սինգ» երգը անհատապես՝ հետագայում մեկտեղելով հնչյունային սարքավորումների միջոցով:
-
07.07.2020|
12:00
Բրիտանիան աջակցելու է մշակույթին։ Վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությունը 1 միլիարդ 570 միլիոն ֆունտ ստերլինգ է տրամադրելու ծրագրին։ Այս մասին տեղեկանում ենք Ազատություն ռադիոկայանի կայք-էջից։
-
07.07.2020|
01:31
Գրող, թարգմանիչ ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ հետ զրույցի թեման ընդգրկուն է՝ համավարակ, աշխարհաքաղաքական զարգացումներ, գրականություն։
-
07.07.2020|
01:28
ՅՈՒՐԻ ԴԱՎԹՅԱՆԸ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ էր, եղել էր հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի սիմֆոնիկ նվագախմբի և Երևանի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը։ Վերջին տարիներին նա Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր դիրիժորն էր։
-
07.07.2020|
00:25
ՈՒղիղ տասը տարի առաջ այս օրերին սոցիալական հարթակում ձևավորված «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» անունով խումբ կար, որը պայքարում էր «Լեզվի և Հանրակրթության մասին օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» կառավարության առաջարկած փոփոխությունների փաթեթի դեմ։
-
04.07.2020|
14:27
«Մայր թատրոնը կունենա ջեռուցման նոր համակարգ։ «Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի» հոբելյանին ընդառաջ՝ հատկացվել է ավելի քան 120 միլիոն դրամ տասնամյակներ առաջ տեղադրված ջեռուցման համակարգն ամբողջությամբ փոխելու համար»
-
03.07.2020|
16:08
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը շարունակում է իր աշխատանքն արտակարգ դրության պայմաններում: