11.01.2013|
01:02
«Այն, ինչ պարզ է, հեշտ հասանելի է, այն, ինչ հեշտ հասանելի է, անարգվում է, իսկ այն, ինչ անարգվում է, հեշտությամբ ուրացվում է»: Սու Սյունն է ասել չինական «Փոփոխությունների մեծ գրքի» մասին: Ընդունեք, որ մեզնից յուրաքանչյուրը կարող էր ասել, նվազագույնը` ասվածի հետ համաձայնել: Բայց մենք ապրում ենք մեր ինքնաբերաբար գլորվող կյանքը և պատրաստ ենք հեշտությամբ ուրանալու և անարգելու ոչ միայն հեշտն ու պարզը, այլև այն, ինչ չենք հասկանում ու չենք փոխում: Մենք մոռացել ենք անվանելու անհրաժեշտությունը, որ պահանջում է մտածել: Իսկ չինացիները` ոչ: