-
23.01.2021|
15:30
Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը աշխատանքային այցով Վրաստանում է։ Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
-
23.01.2021|
11:01
Բայդենի վարչակազմը աշխատանքային առաջին լիարժեք օրը բախվեց առաջին լուրջ արտաքին քաղաքական փորձությանը Ռուսաստանի հարցում, նույն ուղղությամբ, որ ստվերը կախված էր նրա նախորդի վրա տարի՝ գրում է Կատրինա Մենսոնը Financial Times-ում:
-
23.01.2021|
10:55
ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջո Բայդենի առաջին քայլերից մեկը դարձավ ԱՄՆ-ը կլիմայի հայրցով Փարիզի պայմանագրին վերադարձնելը: Հունվարի 20-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորեց Ջո Բայդենի պաշտոնամուտը և Վաշինգտոնի ու Փարիզի համագործակցության հույս հայտնեց, որ միասին կլինեն ավելի «ուժեղ, որպեսզի կառուցեն ապագան և պաշտպանեն մոլորակը»:
-
22.01.2021|
21:53
Կիպրոսը մարտի 1-ից բացում Է սահմանները եւ օդանավակայանները բոլոր երկրներից զբոսաշրջիկների համար՝ հաղորդել Է «Տուրպրոմ»-ը՝ վկայակոչելով CyBC պետական հեռուստաալիքը: Ժամանող օտարերկրացիները պետք Է ներկայացնեն կորոնավիրուսի բացասական թեստ:
-
22.01.2021|
21:52
Հունվարի 19-ին Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում բանավոր հարցեր են հնչել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որտեղ լորդերը հանդես են եկել՝ ի պաշտպանություն Արցախի՝ դեմ արտահայտվելով Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանությանը, մշակույթի օբյեկտների ոչնչացումներին, ռազմական հանցագործություններին, ռազմագերիների դեմ բռնությանը և այլն՝ տեղեկանում ենք Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրությունից:
-
22.01.2021|
21:52
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Կանադայի «Monocle» ամսագրին հարցազրույցում անդրադարձել է մի շարք թեմաների, այդ թվում՝ թուրք-հունական հարաբերություններին:
-
22.01.2021|
21:48
Մոսկվան ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման» պայմանագրի ժամկետը 5 տարով երկարաձգելու առաջարկը և պատրաստ է անհապաղ բանակցություններ սկսել ամերիկյան կողմի հետ՝ հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակիի՝ նախօրեի հայտարարությունը, փոխանցում է EADaily-ն։ «Նման տրամադրվածությունը կարող ենք միայն ողջունել։
-
22.01.2021|
21:47
Վիեննան պատրաստ է հարթակ դառնալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական բանակցությունների համար, եթե դա անհրաժեշտ լինի և դրական է գնահատում Վաշինգտոնից ՌՀՍ-3 երկարացման մասին Վաշինգտոնից հնչող ազդանշանը, հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդեր Շալենբերգը:
-
22.01.2021|
21:42
Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Լիբանի երկու քաղաքացիների դեմ՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմին մասնակցելու համար, հայտնում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի իրավապահ մարմիններում իր աղբյուրները։
-
22.01.2021|
21:42
Եվրախորհրդարանը «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» զեկույց-բանաձևում խստորեն դատապարտել է Թուրքիայի ապակայունացնող դերը առանց այն էլ անկայուն Հարավային Կովկասում, կոչ արել զերծ մնալ ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց, այդ թվում՝ Ադրբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերելուց, և նպաստել խաղաղությանը։