-
17.02.2021|
10:16
Հայաստանի ու Ադրբեջանի միջև 2020-ի պատերազմից հետո թուրք պաշտոնատար անձինք քանիցս հիշատակել են, որ, հնարավոր է, պատրաստ են բացել Հայաստանի հետ սահմանը:
-
16.02.2021|
21:16
Փետրվարի 16-ին Իրաքի հյուսիսում քրդական Էրբիլ քաղաքի ռմբակոծման հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել վեց մարդ, որոնց թվում կա նաև ԱՄՆ զինծառայող։ Հրթիռային հարվածները հասցվել են օդանավակայից ոչ հեռու, ԱՄՆ ռազմաբազայի հարևանությամբ։
-
16.02.2021|
20:59
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պնդում է, որ դաշինքը Ռուսաստանի հետ պատրաստ է ինչպես առճակատման, այնպես էլ փոխգործակցության, բայց ամեն ինչ կախված է Մոսկվայի դիրքորոշումից:
-
16.02.2021|
20:56
Փետրվարի 18-ից երկօրյա այցով Ադրբեջանում կլինի Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նա հանդիպումներ կունենա իշխանությունների հետ, իսկ փետրվարի 19-ին տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը։
-
16.02.2021|
20:54
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հրանտ Պողոսյանին Ճապոնիայում և Կորեայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին: Մեկ այլ հրամանագրով Ճապոնիայում Հայաստանի դեսպան է նշանակվել Արեգ Հովհաննիսյանը:
-
16.02.2021|
14:57
Ճապոնիայի կառավարությունը փետրվարի 16-ին որոշում է կայացրել 3.6 մլն ԱՄՆ դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո հումանիտար ճգնաժամի հաղթահարման նպատակով՝ հայտնում է Ճապոնիայի ԱԳՆ կայքը:
-
16.02.2021|
14:40
Ըստ «Associated Press» գործակալության, իմպիչմենթի գործի վերջնական ավարտից հետո ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է վերադառնալ ԱՄՆ քաղաքական կյանք: Թրամփը կփորձի վերականգնել իր քաղաքական կշիռը երկրում: Առաջին հերթին նա մի քանի հարցազրույց կտա հանրապետականների հետ աշխատող լրատվամիջոցներին:
-
16.02.2021|
14:28
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում կոչ է արել Անկարային ազատվել ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերից՝ ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
-
16.02.2021|
09:07
Անկարան մեծ հույս ուներ, որ կհրավիրվի Աթենքի համաժողովին, որին հրավիրված էին Կիպրոսը, Ֆրանսիան, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը և Արաբական Միացյալ Էմիրությունները: Ավելին՝ ինքն էր կոչ անում՝ Արևելյան Միջերկրականի ճգնաժամից ելք գտնելու համար միջազգային գիտաժողով հրավիրել:
-
16.02.2021|
09:04
Եթե ավանդությունը ճիշտ է, Չինգիզխանի մահից հետո նրա գերեզմանը պղծվել է: Հազարավոր զինվորներ ձիերով կոխոտել են նրա շիրիմը՝ մինչև գերեզմանից հետք չի մնացել: