Թուրքիայի վարչապետ Էրդողանը խորհրդարանում հայտարարել է, որ Սիրիայի դեմ պատերազմի մեջ մտնելու տարբերակը չի դիտարկում` ի պատասխան հունիսի 22-ին իր RF-4E կործանիչի ոչնչացման, այլ կենտրոնանալու է կարգավորման դիվանագիտական ճանապարհների վրա:
Չինացիների 100 ընտանիքներ, որոնցից յուրաքանչյուրը կորցրել է իր միակ զավակին, պատրաստվում է կառավարության դեմ դատական գործ հարուցել` բողոքելով «Մեկ ընտանիք` մեկ երեխա» քաղաքականության դեմ և պահանջելով փոխհատուցում:
Սիրիայում հարձակում է տեղի ունեցել իշխանամետ Ikhbariya հեռուստաընկերության գրասենյակի վրա, որը գտնվում է Դամասկոսից ոչ հեռու: Գրասենյակն ամբողջությամբ ավերվել է:
Հունիսի 25-ին հրաժարական է տվել Հունաստանի ֆինանսների չպաշտոնավարած նախարար Վասիլիս Ռապանոսը, որ հունիսի 22-ին հայտնվել էր հիվանդանոցում որովայնի սուր ցավերով:
Եվրամիության դիվանագիտության և անվտանգության հարցերով գերագույն կոմիսար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ խորապես անհանգստացած է Սիրիայում լարվածության խորացումով:
Հունիսի 24-ին Եգիպտոսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ Եգիպտոսի նախագահ է ընտրվել Մուհամեդ Մուրսին։ Հաջորդ օրը զինված ուժերի գերագույն խորհրդի ղեկավար Հուսեյն Տանտավիին իր հրաժարականը ներկայացրեց կառավարությունը` վարչապետ Քամալ Ալ Գանզուրիի գլխավորությամբ:
Կիպրոսի իշխանությունները հայտարարել են Եվրամիությունից ֆինանսական օգնություն խնդրելու մտադրության մասին: Լրացուցիչ դրամական հոսքեր են անհրաժեշտ առաջին հերթին կիպրական բանկերին, որոնք սերտ կապեր ունեն Հունաստանի հետ:
Շոտլանդիայում` անկախության հանրաքվեի նախաշեմին, մեկնարկում է «Միասին ավելի լավ է» խորագրով ակցիան, որի նպատակն է շոտլանդացիներին համոզել մնալ Մեծ Բրիտանիայի կազմում:
Հռոմի հանդիպման նախօրեին «Գարդիան» թերթի հետ հարցազրույցում Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին ասել էր, որ եթե ղեկավարները համաձայնության չգան, եվրագոտում կործանարար հետևանքներ կլինեն:
«Ադրբեջանն ու Հայաստանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններում,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Բայրամովը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարար Սթիվեն Դաութի հետ հանդիպմանը...