Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում Իրանը հարվածներ կհասցնի տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական բազաների ուղղությամբ։
Նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական Միթ Ռոմնիի ընտրվելու դեպքում հնարավոր է երկիրը ներքաշվի Սիրիայի և Իրանի հետ պատերազմի մեջ։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը:
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հնարավոր է, որ առաջադրի իր թեկնածությունը 2014-ի նախագահական ընտրություններում` «Vatan»-ի թղթակցին ասել է նրա մամլո քարտուղար Ահմեդ Սևերը:
Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուին պաշտոնանկ անելու փորձերը տապալվեցին հանրաքվեին ցածր մասնակցության պատճառով։ Նախնական տվյալներով՝ հանրաքվեին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 44 տոկոսը՝ անհրաժեշտ 50 տոկոսի փոխարեն։
«Ադրբեջանն ու Հայաստանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններում,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Բայրամովը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարար Սթիվեն Դաութի հետ հանդիպմանը...