-
06.11.2020|
16:10
Սիրիայում Էլեկտրականությունն ամբողությամբ անջատվել է էլեկտրագծի վթարի հետևանքով:
Աշխատանքներ են տարվում էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերսկսելու ուղղությամբ:
-
06.11.2020|
16:05
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենն ուրբաթ օրը կարող է հայտարարել նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին:
-
06.11.2020|
16:04
Հունական ekathimerini.com կայքը հրապարակել է Թոմ Էլլիսի հոդվածը: Նա, վերլուծել է ԱՄՆ նախագահական ընտրությունները: Էլիսը նշում է, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների վերջնական արդյունքի շուրջ անորոշությունը դեռ կշարունակվի: Որոշ արդյունքներ կարող են որոշվել դատարաններում բողոքարկելով, կարող է լինել նաև ձայների վերահաշվարկ:
-
06.11.2020|
16:03
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր են բողոքարկել առանցքային նահանգերում ընտրությունների արդյունքները, որոնցում հաղթանակի է հավակնում դեմոկրատ Ջո Բայդենը:
-
06.11.2020|
16:02
ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Մարք Էսփերը հրաժարականի դիմում է նախապատրաստել, հաղորդում է NBC-ը՝ հղում անելով պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան երեք պաշտոնյաների:
-
06.11.2020|
15:57
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ ինքն է հաղթել ընտրություններում: «Եթե հաշվեք օրինական ձայները, ես հեշտությամբ հաղթում եմ: Եթե դուք հաշվում եք անօրինական ձայներ, նրանք կարող են փորձել գողանալ ընտրությունները մեզնից», - ասել է Թրամփը Սպիտակ տան մամուլի ասուլիսում:
-
06.11.2020|
15:55
Ռուսաստանը չի հասկանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հուզական արձագանքը Լեռնային Ղարաբաղում օտարերկրյա վարձկանների մասին ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերին՝ ТАСС-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը:
-
06.11.2020|
15:54
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսով քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և ահաբեկչության դեմ պայքարը:
-
06.11.2020|
15:53
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն զորակցություն է հայտնել հայ ժողովրդին:
-
06.11.2020|
15:52
Թուրքական հետախուզությունը ներգրավված է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններում, հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը РИА Новости-ն հարցազրույցում: