-
11.11.2020|
15:28
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցման մասին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունը կհանգեցնի լիակատար բանակցային գործընթացի:
-
11.11.2020|
15:25
Ինձ վերագրվող ամենամեծ մեղքն այդ հայտնի փաստաթուղթն է, որով ասվում է, թե ես համաձայնվել եմ երեք տարածքներ՝ Աղդամ, Լաչին, Քելբաջար հանձնել Ադրբեջանին:
-
11.11.2020|
15:18
Ռուսաստանի միջնորդությամբ Ղարաբաղի շուրջ համաձայնությունը պարունակում է շատ դրույթներ, որոնք մշակվել են Մինսկի խմբի շրջանակներում և դուրս են գալիս կրակի հասարակ դադարեցման սահմաններից՝ հիմք դնելով հակամարտության հնարավոր կարգավորման համար, նշում է Եվրասիայում հակամարտությունների կարգավորման գործով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քերի Քավանոն:
-
11.11.2020|
15:15
ԱՄՆ իշխող վարչակարգի համար սև բիծ է, որ թույլ են տվել նախագահ Թրամփի ընկեր Էրդողանին տարածքային զավթումներ կատարել Հարավային Կովկասում և ծաղրել ԵԱՀԿ Մինսկի խմբին, հայտարարել է ԱՄՆ Սենատի անդամ Էդուարդ Մարքին:
-
11.11.2020|
15:11
Հայաստան ժամանած ռուս խաղաղապահ զորամիավորման զինվորականները շարժվել են դեպի ղարաբաղյան հակամարտության գոտու այն շրջաններ, որտեղ պետք է իրականացվեն կրակի և ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման աշխատանքները՝ հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
-
11.11.2020|
15:07
ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը հեռախոսով քննարկել են Ղարաբաղում, Սիրիայում հրադադարի պայմանավորվածությունները և կորոնավիրուսի դեմ պայքարը:
-
11.11.2020|
15:06
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը կոչ է արել վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում հակամարտության երկարաժամկետ կարգավորման և հետագա կարգավիճակի որոշման համար:
-
11.11.2020|
15:00
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ:
-
11.11.2020|
14:59
Թուրքիան պետք է ընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման հայտարարության ստորագրումը, հակառակ դեպքում Եվրամիությունը կարող է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Անկարայի նկատմամբ՝ հայտարարել Է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը՝ ելույթ ունենալով խորհրդարանում։
-
11.11.2020|
14:58
ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգե Ծերեթելին հայությանը հասցեագրված հատուկ ուղերձով մեկնաբանել է ղարաբաղյան պատերազմն ավարտելու ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ համաձայնությունը: