15.12.2020|
00:14
Արևելագետ ԱՐՏՅՈՄ ՏՈՆՈՅԱՆԸ նշում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Երևանը, Զանգեզուրը և Սևանը ադրբեջանական պատմական հողեր են» հայտարարությունը նորություն չէր, բայց այստեղ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ նա այդ միտքը նաև այժմ է ասում, երբ պատերազմական լայնածավալ գործողություններն ավարտվել են, իսկ Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչներ խոսում են Ադրբեջանի և Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, այդ երկրների հետ բաց սահմաններ ունենալու մասին։