-
10.12.2020|
22:22
Արևմուտքը պատրաստ է բազմաթիվ պատճառներ ներկայացնել՝ Ռուսաստանին հերթական անգամ մեղադրելու այլ պետությունների գործերին «միջամտության» համար՝ RT հեռուստատեսությանը հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ Մոսկվան մեղադրվում է Բելառուսում և Լեռնային Ղարաբաղում միջամտելու համար:
-
10.12.2020|
22:20
Վրաստանի «Վրացական երազանք» կուսակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրելու է Գեորգի Գախարիային՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն։
-
10.12.2020|
22:18
Բրյուսելում սկսվել է ԵՄ պետությունների ղեկավարների երկօրյա գագաթաժողովը, որի օրակարգում ընդգրկված հրատապ թեմաներից է Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման հարցը։
-
10.12.2020|
22:18
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին:
-
10.12.2020|
12:32
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ երեկ երեկոյան Ադրբեջանից Հայաստան տեղափոխված երեք գերիները տարեց քաղաքացիական անձինք են, որոնք մնացել էին իրենց բնակավայրերում ադրբեջանական ներխուժման ժամանակ, գիշերը Ֆեյսբուքում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։
-
10.12.2020|
12:30
Փարիզում ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է Սենատի նախագահ Ժերար Լարշեին։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Ֆրանսիայի ինտենսիվ քաղաքական երկխոսության առկայությունից՝ հիմնված հարուստ պատմամշակութային առնչությունների և երկու ժողովուրդների անկեղծ բարեկամության վրա:
-
10.12.2020|
12:21
Դեկտեմբերի 11-ին նշանակված ԵՄ սամիթը խոստանում է լինել բուռն ու աղմկոտ: Ֆրանսիան, Հունաստանն ու Կիպրոսը ձեռնարկել են առավելագույնը, որ «դատավարություն» անեն Թուրքիայի նկատմամբ՝ օրակարգում ներառելով Արևելյան Միջերկրականում կոնֆլիկտը և հնարավոր պատժամիջոցները Անկարայի նկատմամբ՝ տարածաշրջանի վիճելի ջրերում բնական գազի հետախուզման առնչությամբ:
-
10.12.2020|
12:17
Լիբիայում գտնվող Ալ Կուդս միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ Ալ Աքսա մզկիթի իմամ Աքրամ Սաբրիի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ կարևոր ազդանշան է: Հիմնադրամը հայտարարում է, որ այդ հանդիպումը «նշանակում է աջակցություն ու համերաշխություն հոգևորականին, որ Իսրայելի ճնշմանն է ենթարկվում»:
-
09.12.2020|
20:41
ԱԳ նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 9-ին հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի ազգային պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Ֆրանսուազ Դյումայի հետ, որին ներկա էին նաև Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խորհրդի պատգամավորները:
-
09.12.2020|
20:40
Թուրքիային եվրոպական որևէ երկրի պատժամիջոց չի անհանգստացնում, հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը, պնդելով, թե միությունը երբեք անկեղծ չի եղել Անկարայի հետ և չի պահել իր խոստումները։