-
13.12.2020|
13:11
Ընթանալով դեպի Ստեփանակերտ ձյունածածկ ու ոլորուն ճանապարհներով՝ մեքենաները դանդաղեցնում են ընթացքը, անվադողերը ճռռում են սառույցի վրա, իսկ հետո հանկարծակի արագանում՝ սովետական հին, ճռճռան մեքենաներով շրջանցում ոլորանները՝ չմտածելով, թե ով է իրենց կողմը գալիս:
-
13.12.2020|
13:07
ԵՄ-ի հետ Թուրքիայի սերտ կապերի ապագան մի քանի պետությունների հավակնությունների հետ կապելը հիմնովին սխալ մոտեցում է՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով Մանիսա-Աքհիսար օղակաձև ճանապարհի բացման արարողությանը:
-
13.12.2020|
13:05
Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում ավտոմատ զենքերից հրաձգության միջադեպքից հետո հակամարտության կողմերը տեղեկացվել են լիակատար հրադադարի ռեժիմը պահպանելու պահանջի մասին, լրագրողներին ասել է ՌԴ խաղաղապահ ուժերի շտաբի ներկայացուցիչը:
-
13.12.2020|
13:04
Ռազմական գործողությունների ավարտից և տարածաշրջանում ռուսական խաղաղապահ գործողությունների սկսվելուց ի վեր Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը խախտվել է առաջին անգամ՝ նշված է շաբաթ հրապարակված ՌԴ ՊՆ տեղեկագրում:
-
13.12.2020|
13:03
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ չի հրավիրել Ղարաբաղի կարգավորման հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին այցելել Բաքու:
-
13.12.2020|
13:00
ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ մի դերակատարում չի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, համանախագահների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
-
13.12.2020|
12:59
Նախագահը դիմում է ՀՀ ՊՆ և ԱԳ նախարարություններին՝ անհապաղ հանրությանը ներկայացնել Արցախում ստեղծված իրավիճակը, նշված բնակավայրերի պաշտպանության և զինադադարի արդյունավետ պահպանման համար հայկական կողմի ձեռնարկած գործողությունները։
-
13.12.2020|
12:14
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հանդիսավոր նշեցին իրենց հաղթանակը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում: Թեպետ Հայաստանը պարտվեց պատերազմում, Ռուսաստանը բաց է պահում կովկասյան տարածքի կարգավիճակի հարցը՝ գրում է Զիլկե Բիգալկեն Süddeutsche Zeitung-ում:
-
12.12.2020|
21:56
Վրաստանի մասնակցությունը Ռուսաստանի հետ ցանկացած համատեղ ձևաչափում անհնար է, «քանի դեռ Ռուսաստանի Դաշնությունը չի կատարել իր միջազգային պարտավորությունները»՝ հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիան՝ ի պատասխան տարածաշրջանում վեցյակի հարթակ ստեղծելու Էրդողանի նախաձեռնության:
-
12.12.2020|
21:54
Արժույթի միջազգային հիմնադրամը հավանություն է տվել Stand-By ծրագրով Հայաստանին 36,9 մլն ԱՄՆ դոլարի տրամադրմանը: ԱՄՀ գործադիր խորհուրդը ավարտել է Հայաստանի գործունեության երրորդ վերանայումը Stand-By վարկային մեխանիզմի (SBA) շրջանակներում: